«Արսեն Բաբայանի՝ մերձավորների հետ հանդիպման արգելքը հանվել է». Վահագն Թևոսյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր  Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կապվեցի ՀՔԾ, Արսեն Բաբայանի՝ մերձավորների հետ հանդիպման արգելքը հանվել է»:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշենք,որ  Արսեն Բաբայանի փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր ՀՔԾ խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Վ.Ավետիսյանի որոշումը   Բաբայանի տեսակցություններն ու հեռախոսային խոսակցություններն արգելելու մասին: Որոշման պատճենն ամբողջությամբ  փաստաբանը  հրապարակել էր՝ հիմնավորումների ու պատճառաբանությունների մասին բազմաթիվ հարցերին ի պատասխան:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով