Daily Archives: 16.09.2019

«Մի արատավորեք հայի ապրելակերպը».Հովհաննես Խաչատրյան

Հայ ժողովուրդը իր իսկ կազմավորման ժամանամներից մինչև օրս իր մեջ ունեցած թասիբի, նամուսի շնորհիվ է պայքարել և իր պետությունը պահպանել:Սակայն այսօր արդեն մի քանի ամբոխավարների շնորհիվ այդ ամենին հակասող օրենքներ են ընդունվում:Հայի թասիբին փոխարինելու է գալիս «գործ տվողի»կուլտուրան: Հասարակության մեջ իրենց իսկ ասված սիրո համերաշխության քողի տակ սերմանվում է միմյանց հանդեպ ատելության քարոզ:Ձեր այս մշակած… Կարդալ ավելին »

«Տեսնես ում մտքով էր անցել հորդորել Արարատ Միրզոյանին ելույթ ունենալ».Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տեսնես ում մտքով էր անցել հորդորել Արարատ Միրզոյանին ելույթ ունենալ ու ակնհայտ հակաիրավական մտքեր հայտնել հենց այն օրը, երբ այստեղ են Վենետիկի հանձնաժողովի փորձագետները։ Անկեղծ ցավում եմ, որ իրեն էլ ներքաշեցին։ Ոչ մեկին չի խնայում։ Իրականում ելույթը նախերգանքն էր Ն. Փաշինյանի առաջիկա մտքերի, որտեղ լինելու են հերթական սկանդալային… Կարդալ ավելին »

Դատարանների շրջափակման գործադիրի անփառունակ փորձից հետո հիմա էլ ԱԺ -ն է մտնում հակասահմանադրական դաշտ

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ  Վահան Բաբայանը գրում է «Դատարանների շրջափակման գործադիրի անփառունակ փորձից հետո հիմա էլ ԱԺ -ն է մտնում հակասահմանադրական դաշտ: ՍԴ-ն կանգնած է իշխանության կոկորդին:ՍԴ օկուպացիան ռեժիմի վերջին քայլն է և եթե դա ձախողվեց նրանք ստիպված են լինելու հեռանալ:ԵԽ անդամ պետությունը լիարժեք կարող է հավակնել բանանային պետությունների շարքում առաջատար տեղ զբաղեցնելու պատվին»:

«Հոգեկան տվայտանքների 100 փաստերից մեկի մասին».Անդրանիկ Թևանյան

Քաղաքագետ  Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. -Հոգեբանները պնդում են, որ երբ մարդը փոքր տարիքում լսվելու և դրսևորվելու հնարավորություն չի ստանում, ապա նրա մոտ երբեմն ցանկություն է առաջանում լսելի դառնալ ամբողջ աշխարհին։ Դա հասուն տարիքի հասած մարդու ռեակցիան է սեփական ծանր մանկությանը։ Նա ենթագիտակցորեն վրեժ է լուծում այլ մարդկանցից՝ մանկական շրջանում անտեսված լինելու դիմաց։… Կարդալ ավելին »

«Ադեկվադը» դիմել է ՀՔԾ՝ ՀՀ գլխավոր դատախազի և ՀՀ ոստիկանապետի նկատմամբ քրեական գործ հարուցելու խնդրանքով

«Ադեկվադ» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Սույն թվականի սեպտեմբերի 2-ին «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն: Հաղորդման մեջ խոսքը 2019 թվականի մայիսի 19-ին դատարանները շրջափակելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչի մասին է: Նիկոլ Փաշինյանը, փաստացի կազմակերպելով հանրային հավաք, չէր ծանուցել այն բոլոր համայնքների ղեկավարներին, որտեղ կային… Կարդալ ավելին »

«Ինչպես և սպասելի էր, Թորոսյան Արսենի էջից հեռացրել են մեկնաբանությունս».Զաքար Խոջաբաղյան

Զաքար Խոջաբաղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է «Ինչպես և սպասելի էր, Թորոսյան Արսենի էջից հեռացրել են մեկնաբանությունս՝ իմ համար արգելափակելով նաև մեկնաբանելու հնարավորությունը։ Վաղուց հայտնի փաստ է, որ առավոտից երեկո իրենց հանդեպ հանդուրժողականություն պահանջող սորոսականներն ու լգբտ խավը աշխարհի ամենաանհանդուրժող և կոմպլեքսավորված ցեղատեսակ է։ Թորոսյան Արսենն իր անձնական էջով ինձ արգելափակել էր, երբ դեռ նախարարի… Կարդալ ավելին »

«Արարատ Միրզոյան ջան, Ազգային Ժողովում քո համար հով լռված ես էլի».Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է «Արարատ Միրզոյան ջան, Ազգային Ժողովում քո համար հով լռված ես էլի։ Քո ի՞նչ գործն է ՍԴ-ի մասին Նիկոլի պրիմիտիվ քարոզչական փուչիկները ԱԺ դահլիճ բացթողնելը։ Տես, Ամուլսարի հարցով ճիշտ էլ մանյովրում ես, թեմայի մեջ չես մտնում, պատասխանատվություն չես վերցնում։ Հասկացանք, Ազգային Ժողովը դարձրել եք դժվար երեխեքի համար նախատեսված մանկապարտեզ։… Կարդալ ավելին »

«Մենք այսօր բոլորս միասին ամենաբարի գործն արեցինք».Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. -Քիչ առաջ խորհրդարանը առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող իմ և իմ գործընկերների ներկայացրած նախագծին: Անկեղծ ասած` հուզված եմ: Այս տարիների ընթացքում ես տասնյակ օրենսդրական նախաձեռնություններ եմ ներկայացրել, շատ կարևոր, շատ անհրաժեշտ, սակայն առաջին անգամ էր, որ սրտատրոփ նայում էի քվեարկության լուսատախտակին: Այս նախագիծը ես… Կարդալ ավելին »

Կալիֆորնիայի հայ երիտասարդաց միության «Կոմիտաս» երգչախումբը Հայաստանում է

Սեպտեմբերի 14-ին Հայաստան ժամանեց Կալիֆորնիայի երիտասարդաց միության «Կոմիտաս»  երգչախումբը` Կոմիտաս Վարդապետի 150-ամյա հոբելյանին նվիրված համերգային ծրագրով:Երգչախումբը մենահամերգներով հանդես կգա Երևանում` սեպտեմբերի 18-ին, Վանաձորում` սեպտեմբերի 22 -ին և Ստեփանակերտում` սեպտեմբերի 24 -ին: Սա երգչախմբի երկրորդ այցն է Հայաստան:”ԿԵՄ անդամ, հիմնադիր Վ.Հովնանյանը զրույցում նշեց, որ երգչախումբը 2014-ին Հայաստանում մասնակցել է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված “Իմ Հայաստան”… Կարդալ ավելին »

Աննա Հակոբյանի մասին դրական հոդվածներ չկան. «Մեդիա պաշտպան»

2019 թ-ի սեպտեմբերի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի  անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։ Նշված ժամանակահատվածում հայտարագրվել է 151 հոդված, որոնցից 27-ը եղել է բացասական, 124-ը՝ չեզոք։ Տիկին Աննա Հակոբյանի մասին դրական հոդվածներ չկան։ Իհարկե, Աննա Հակոբյանի կողմից աշխատանքներ տարվում… Կարդալ ավելին »