Daily Archives: 12.09.2019

Ոստիկանները քիչ առաջ բերման ենթարկեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկին

Ոստիկանները քիչ առաջ բերման ենթարկեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկին։ Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ` պահանջելով դատարանից անհապաղ ի կատար ածել ՍԴ որոշումը եւ ազատ արձակել երկրորդ նախագահին: Դատարանի դիմաց առավոտից մեծ թվով ոստիկաններ են հավաքվել։ Բերման ենթարկվելիս քաղաքացին… Կարդալ ավելին »

Կառավարությանը կից «Հայկական ժամանակ» օրաթերթը հենց առաջին էջում գրում է, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, սաստիկ սրտաշարժ մի ելույթ է ունեցել

Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է Կառավարությանը կից «Հայկական ժամանակ» օրաթերթը հենց առաջին էջում գրում է, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, սաստիկ սրտաշարժ մի ելույթ է ունեցել, որը տեսագրվել է սիրողական մակարդակով ու տարածվել իր նախընտրած լրատվական միջոցներից մեկով: Փոքրոգի, ճղճիմ բնութագրում, որն արդեն բնորոշ է այս թերթին… Կարելի է կարծել, որ… Կարդալ ավելին »

Ո՞վ պիտի պատասխան տա 1.5 տարվա անիմաստ կորստի և վնասների համար․ 168․am

«168 Ժամ»-ը գրում է․ «Երկար մանևրելուց հետո, ի վերջո, Նիկոլ Փաշինյանը որոշեց բացեիբաց հայտարարել, որ Ամուլսարի ճանապարհները պետք է բացվեն։ Ի սկզբանե էլ պարզ էր, որ վերջը դա էր լինելու։ Այլ հարց, որ հանքի շահագործման դեմ հանդես եկող ակտիվիստները կարծես պատրաստ չեն դրան ու շարունակում են շրջափակված պահել Ամուլսար տանող ճանապարհները։ «Ամուլսարի դիրքերը չեն բացվելու, այլ… Կարդալ ավելին »

Փաշինյանը «պահեստային» ուժ է ձևավորում. ովքեր դրանում ներգրավված. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ քաղաքական դաշտում օրըստօրե տարբեր վարիացիաներ են տեղի ունենում, որոնք իրենց հերթին կարող են ժամանակի ընթացքում հանգեցնել օրակարգային, ինչպես նաև քաղաքական վերադասավորումների։ «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները ձեռնամուխ են եղել իրենց համար մի քանի ուղղություններով զարգացումների նախապատրաստվել՝ հնարավոր բոլոր ռիսկային տարբերակներից խուսափելու և դրանց պատրաստ լինելու համար։ Այսպիսով, ըստ թերթի աղբյուրի փոխանցման,… Կարդալ ավելին »

«Հակառուսական ակցիաների համար պատասխանատու է թավշյա իշխանությունը».Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. -Էս հակառուսական ակցիաների համար պատասխանատու է թավշյա իշխանությունը: Ֆաք Ռասիյա բացականչող երիտասարդին երևի թվում է,որ նման հիմարություններ անելով բարձրացնում է մեր ազգի պատիվը,բայց նա անում է հակառակը: Ռուսաստանում ապրող մեր բազմամիլիոնանոց համայնքի մասին մտածու՞մ եք,ոչ ֆաք գոռացողը,ոչ էլ այս ռեժիմը սրա տակից չեն կարող դուրս… Կարդալ ավելին »

Գլխավոր դատախազը հանուն իր սանիկի բոյկոտում է դատարանի որոշումը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Հրապարակ»-ը գրել է, որ դատախազության Հատուկ կարևորագույն գործերով վարչության նախկին պետ Վահագն Մուրադյանն առաջինն է եղել պատմության մեջ, ով դատի է տվել ՀՀ գլխավոր դատախազին` իրեն աշխատանքից ազատելու համար (նրան ազատել և նշանակել էին զինվորական դատախազի տեղակալ): Դատարանը գլխավոր դատախազի հրամանը ճանաչել էր անվավեր, հրամանը Արթուր Դավթյանը բողոքարկել էր վերաքննիչ դատարանում` հընթացս… Կարդալ ավելին »

«Այսքանից հետո ի՞նչ է փոխելու Փաշինյանի կյանքում Քոչարյանի գործը».Էդիկ Անդրեասյան

Կվերացվի՞ արդյոք ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ կիրառված կալանքը, թե՞ ոչ: Դա արդեն էական չէ: Փաշինյանն արդեն ԱՊԱՑՈՒՑԵԼ Է, որ ինքը՝ 1. ՎԱԽԿՈՏ Է, որովհետև մարդուն հարցաքննության է կանչում որպես վկայի և ձերբակալում: 2. ՍԱԴԻՍՏ Է, որովհետև մարդուն մեղքեր վերագրելու համար գործի է դնում կոռուպցիայի մեջ թաղված ողջ իրավապահ համակարգը՝ ոստիկանություն, քննչական մարմիններ, դատախազություն: 3. ՆԵՆԳ… Կարդալ ավելին »

Ինչպե՞ս են որոշել ազատվել ԱԺ աշխատակիցներից. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է․ «Ազգային ժողովի աշխատակազմի այն աշխատակից­ներին, որոնց ապօրինի ազատել էին աշխատանքից, սկսել են հետ կանչել: Բայց պատճառն ամենևին այն չէ, որ ԱԺ նոր ղեկավարությունը ընկալել է իր գործած սխալը և որոշել է այն ուղղել, կամ հասկացել է, որ աշխատակազմի փորձառու աշխատա­կիցները կարող են օգտակար լինել: ԱԺ նոր ղեկավարու­թյունը ուղղակի որոշել է այս մարդկանց… Կարդալ ավելին »