Daily Archives: 06.09.2019

Ով է կորցնելու, եթե Պուտինը չժամանի Հայաստան.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, անդրադառնալով հոկտեմբերի 1-ին ԵՏՄ Վեհաժողովի շրջանակում ՌԴ նախագահ Պուտինի՝ Հայաստան ժամանելու վերաբերյալ հարցին, ասել է, որ հենց ԵՏՄ ղեկավարներն իրենք են որոշել, որ նիստը պետք է լինի Հայաստանում, եւ Պուտինն իբրեւ հյուր չէ, որ գալիս է: Քոչարյանը միաժամանակ ասել է, որ ԵՏՄ Վեհաժողովին զուգահեռ լինելու է նաեւ մեծ… Կարդալ ավելին »

«Օրենքով գողը» պետք է առանց պատճառի բա՞նտ նստի․ ի՞նչ է ենթադրում նոր փոփոխությունը.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ կառավարության նիստում ընդունված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» նախագծով նախատեսվում է քրեական պատասխանատվություն նախատեսել քրեական ենթամշակույթով խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավվելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց` ինչպես է այս ձեւակերպումը կիրառվելու: Օրինակ` եթե մի խումբ հեղինակություններ… Կարդալ ավելին »

Սպասենք նոր թանկացումների.168.am

168.am-ը գրում է. Նիկոլ Փաշինյանի խոստացած էժանացումներն իշխանափոխությունից հետո հասարակությունն այդպես էլ չտեսավ։ Փոխարենը՝ սպասվում են նոր թանկացումներ, որոնց առաջիկայում կբախվեն սպառողները։ Իշխանության գալուց առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե Հայաստանում ապրանքների գները բարձր են, որովհետև չկա մրցակցությունը։ Օլիգարխները բաժանել են շուկաները և ոչ միայն թույլ չեն տալիս, որպեսզի գներն իջնեն, այլև չհիմնավորված բարձր գներ… Կարդալ ավելին »

7,4 տոկոս անկում՝ գյուղատնտեսությունում․ «Ժողովուրդ»

  «Ժողովուրդ»-ը գրում է․ «Հայաստանում գյուղացիները սկսել են գյուղատնտեսությամբ քիչ զբաղվել: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրնե­րից պարզեց, որ տարեցտարի պակասում են նաև ցանքատարածությունները: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ դրանք 2018 թվականին, 2017-ի համեմատ, 52 հազար 400 հեկտարով պակասել են: Եթե 2017 թվականին Հայաստանում ցանքա­տարածությունները կազմել են 294 հազար 500 հա, 2018 թվականին դրանք կազմել են 242… Կարդալ ավելին »