Տարբեր հաշվարկներով այսօր Նիկոլի ու իր թիմի վրա աշխատում է 10-15.000 ֆեյք

Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

-Եթե որևէ պատահական մարդ փորձի դատել երկրի ներքաղաքական իրավիճակի մասին այսօրվա Ֆեյսբուքով, ապա իհարկե տպավորություն կստեղծվի, որ Նիկոլի վարկանիշը 70% + ա, որ ինչ-որ վարձկաններ ուղղակի փորձում են չարախոսել, մի փոքր քանակի մարդկանց խումբ էլ ակտիվ դեմ դիրքորոշում ունեն, քանի որ կամ lapapakasela կամ ուզում են իրենք գան իշխանության։

Պատկերն այսպես տեսնող մարդկանց ես բացարձակ չեմ մեղադրում ու ոչ էլ հեգնում եմ, կամ գնահատական տալիս իրենց անալիտիկ ունակություններին ու ասեմ ինչու։ Տարբեր հաշվարկներով այսօր Նիկոլի ու իր թիմի վրա աշխատում է 10-15.000 ֆեյք, որոնք շատ ակտիվ ու ագրեսիվ գրոհում են ամեն հականիկոլական նյութի տակ ու հակառակը՝ գրում դրական բաներ իր ու թիմակիցների ելույթների տակ։ Հիմա կասեք. «Եղավ լավ, յանըմ սաղ ֆեյքերն են էլի, լավ կլինի»։

Ամենևին այդպես չէ։ Ֆեյքերը մի մասն են, իրենք ստեղծում են ընդհանուր ֆոն, թելադրում են տրամադրություն։ Ստեղծված պայմաններում էն իրական օգտատերերը, որոնք համակարծիք են ֆեյքերի հետ նույնպես ակտիվ ու ագրեսիվ արտահայտում են իրենց տեսակետը։ Հիմա պատկերացրեք մեկը այլ կարծիքի է։ Մտնում տեսնում է հարյուրավոր մեկնաբանություն, տեսնում է, որ եթե մեկը այլ բան է ասում՝ տեղում վրաերթի է ենթարկվում էն ամենավերջին բառերով, ընտանիքի անդամներով և այլ։ Մտածում է ինչիս է պետք ու անցնում է առաջ։ Բերեմ օրինակ։ Համացանցում լինում են հականիկոլական տեսանյութեր, որոնցում օրինակ իրեն ծաղրում են։ Եթե ուշադրություն դարձնեք, շատ դեպքերում լայքերի ու հա-հաների քանակը մոտ է (որոշ դեպքերում ավել) քան ջղայն ռեակցիան։ Բացում ես քոմենթները՝ 1.000-ից ավել նեգատիվ մեկնաբանություն ու ընդամենը մի քանի դրական։ Սա պարզ բացատրելի է։ Լայքի համար մարդկանց չեն հետապնդում, իրենց չեն հայհոյում և ուստի մարդիկ չեն վախենում լայքել։ Քոմենթներում լրիվ ուրիշ պատկեր է։ Այլ խոսքերով ասած նիկոլականները ստեղծել են ֆեյքերի պատ, որի միջով թողնում են միայն համակիրներին, իսկ հակառակ կարծիք ունեցողներին դուրս են մղում հարթակից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սա է պատճառը, որ կարող է թվալ թե Նիկոլի մատ ամեն ինչ լավ է, բայց ինքը ու էդ ֆեյք քշողները հո գիտեն որ դա այդպես չէ։ Իսկ երբ հականիկոլական կարծիք ունեցողները չեն վախենում կարծիք արտահայտելուց, կոտրում են այդ պատը, ստեղծված անցքով սկսում են անցնել նաև մյուսները, ովքեր գուցե մինչ այդ ռիսկի չդիմեին։

Այ մենակ սրա համար արժեր նախորդ տարվա ապրիլից սկսած ասել թե ով ա Նիկոլը ու լավ է, որ լիքը մարդ գնաց էդ քայլի։ Անցքը գնալով լայնանում է, պատն էլ մանրից քանդվում։ Ֆեյքերով երկար չես պահի երկիրը, օրեցօր բարդանում է դիրքեր պահելը, քանի որ հիմքը փուչ է, իսկ աշխարհը ցուրտ ու խաբուսիԳ )

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով