Անկախ ամեն ինչից ցավ եմ ապրում, երբ օրվա վարչակազմը՝ «բաբկենը», առիթը բաց չի թողնում վիրավորել իրեն ընտրած շարքային քաղաքացուն՝ «պողոսին»: Ցավ եմ ապրում, երբ Ալիևին համարում են կիրթ, իսկ քվե տված քաղաքացուն՝ պիտակավորում:
Հազարավոր «պողոսներ», երբ փակում էին ճանապարհները և վանկարկում էին «Նիկոլ վարչապետ», այդ ժամանակ իրենք լավն էին, իրենք համարվում էին հպարտ քաղաքացիներ, իսկ հիմա նրանք դարձել են՝ պորտաբույծ, անգրագետ բազմամարդ ընտանիքի տեր քաղաքացիներ:
Շարքային «պողոսը» պետք է վերջապես գիտակցի, որ նրանց միշտ ստել են, կեղծիքի մթնոլորտ ձևավորել և օգտագործել: Մեկ տարի և չորս ամիս է անցել և ես ցանկանում եմ հարց տալ քեզ Պողո՛ս:
– Հիասթափվա՞ծ ես:
«Պողոսը» իմ հայրենակիցն է և չհամարձակվեք վիրավորել նրան: Ստեղծեք պայմաններ և նոր պահանջեք ինչ-որ մի բան: Դուք ձեզանից ոչինչ չեք ներկայացնում առանց այդ «պողոսի», հարգելի «բաբկեններ»:
Օրենսդիր և գործադիր մարմիններում գտնվող «պողոսներին» էլ ցանկանում եմ ասել, որ դուք դեռ այս ամենի համար և՛ պատասխան եք տալու, և՛ պատասխանատվություն կրելու: