«Ցավ եմ ապրում, երբ Ալիևին համարում են կիրթ, իսկ քվե տված քաղաքացուն՝ պիտակավորում».Տիգրան Վարդանյան

Անկախ ամեն ինչից ցավ եմ ապրում, երբ օրվա վարչակազմը՝ «բաբկենը», առիթը բաց չի թողնում վիրավորել իրեն ընտրած շարքային քաղաքացուն՝ «պողոսին»: Ցավ եմ ապրում, երբ Ալիևին համարում են կիրթ, իսկ քվե տված քաղաքացուն՝ պիտակավորում:

Հազարավոր «պողոսներ», երբ փակում էին ճանապարհները և վանկարկում էին «Նիկոլ վարչապետ», այդ ժամանակ իրենք լավն էին, իրենք համարվում էին հպարտ քաղաքացիներ, իսկ հիմա նրանք դարձել են՝ պորտաբույծ, անգրագետ բազմամարդ ընտանիքի տեր քաղաքացիներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Շարքային «պողոսը» պետք է վերջապես գիտակցի, որ նրանց միշտ ստել են, կեղծիքի մթնոլորտ ձևավորել և օգտագործել: Մեկ տարի և չորս ամիս է անցել և ես ցանկանում եմ հարց տալ քեզ Պողո՛ս:
– Հիասթափվա՞ծ ես:

«Պողոսը» իմ հայրենակիցն է և չհամարձակվեք վիրավորել նրան: Ստեղծեք պայմաններ և նոր պահանջեք ինչ-որ մի բան: Դուք ձեզանից ոչինչ չեք ներկայացնում առանց այդ «պողոսի», հարգելի «բաբկեններ»:

Օրենսդիր և գործադիր մարմիններում գտնվող «պողոսներին» էլ ցանկանում եմ ասել, որ դուք դեռ այս ամենի համար և՛ պատասխան եք տալու, և՛ պատասխանատվություն կրելու:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Տիգրան Վարդանյանի ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով