Օրեր առաջ լուր էինք հրապարակել առ այն, որ 2019 թ․ հոկտեմբերին Համաշխարհային IT ֆորումին մասնակցելու համար բավականին խոշոր հոնորարով Հայաստան կայցելի ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման: Լուրը տարածվելուց անմիջապես հետո ամերիկահայ մեր բարեկամները` մասնավորապես Դոնալդ Թրամփի կողմնակիցները, կոչ են անում բոյկոտել Օբամայի այցը եւ բողոքի ակցիաներ կազմակերպել Երեւանում:
Նրանց պնդմամբ՝ չի կարելի թույլ տալ հայոց հող ոտք դնել մի մարդու, ով խոստացել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն դրժել է խոստումը` նախագահի պաշտոնում ընտրվելուց եւ հայկական ձայները ստանալուց հետո: Թրամփի աջակիցները նաեւ շեշտում են, որ պետք է հաշվի առնել Թրամփի բացասական վերաբերմունքն Օբամայի նկատմամբ, ով ԱՄՆ գործող նախագահի ամենաոխերիմ հակառակորդներից է:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news