«Իրավունքը» շարունակում է տարբեր ոլորտի տնտեսվարողներից եւ գործարար համայնքը ներկայացնող անհատներից դժգոհություններ ստանալ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի եւ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի անարդյունավետ գործունեության հետ կապված: Մասնավորապես մեզ դիմած տնտեսվարողները նշում են.«Վարչապետը եւ կառավարությունը անընդհատ խոսում են ներդրումների մասին, որ լավ, բարենպաստ դաշտ է ստեղծված ներդրումներ իրականացնելու մարդիկ: Մարդիկ հավատով գալիս են, ուզում են երկրի համար մի լավ բան անել, բայց բախվում են մի շարք խնդիրների առաջ: Մասնավորապես, այս պահին Երեւանում բնակարանաշինության եւ այլ ենթակառուցվածքներ հիմնելու մեծ պահանջարկ կա` տեղական եւ օտարեկրյա ներդրողները գալիս են հստակ ծրագրով, կոնկրետ անելիքներով ու…: Ու բախվում քաղաքապետարանի` բանից անտեղյակ պաշտոնյանների անհիմն եւ չպատճառաբանված մերժումներին: Ուզում ենք հասկանալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ է, որ Հայկ Մարությանը քաղաքապետարանը խառնել է «Կարգին հաղորդման» սկեչերի հետ, ով անընդհատ ինչ-որ կերպարում փորձում է հարցեր լուծել, սակայն դրա ժամանակն անցել է: Պատկերացրեք, թե որքան հսյկայական գումարներից է զրկվում պետբյուջեն քաղքապետի եւ գլխավոր ճարտարապետի` իրենց գործին մատների արանքով նայող պաշտոնյանների աշխատանքի արդյունքում: Ու էս պայմաններում ուզում են տնտեսություն զարգանա, տնտեսական բումի մասին են մարդիկ երազում, թան էլ չէ` մածնաբրդոշ,»-վրդովված նկատեց մեր զրուցակիցներից մեկը:
«Իրավունք».Ուզում ենք հասկանալ` Փաշինյանը տեղյակ է, որ երգչի ու «կարգին» դերասանի անարդյունավետ գործունեության հետեւանքով միլիոնավոր դոլարներից է զրկվում ՀՀ բյուջեն. Ահազանգում են տնտեսվարողները
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կոչ է արել մարզերում և Երևանում շարունակել խաղաղ անհնազանդության...
AntiFake.am-ի հայտարարությունը Վերաքննիչ դատարանի կողմից Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալան...
Որպես Նարեկ Մալյանի ծննդյան նվեր, վերջապես ուղարկե՛ք նրա դեմ կայացված դատավճիռը, որ բողոքարկենք,Մելի...