Վրաստանի և Ադրբեջանի սահմանին գտնվող և վիճելի համարվող Դավիթ Գարեջիի վանական համալիրի տարածքում հայտնվել են ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներ։ Այս մասին հայտնի է դառնում վրացի օգտատերերից մեկի հրապարակած լուսանկարներից։
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Օգտատերն ասում է, որ այնտեղ ադրբեջանական կողմը մի ամբողջ բազա է ստեղծում, երբ վրացի սահմանապահներն ընդամենը մի քանիսն են և չեն կարողանում իրենց շահերը պաշտպանել։ Լուսանկարներից երևում է, որ ադրբեջանցիները մի քանի բեռնատար մեքենայով տասնյակ զինծառայողներ են տեղափոխել ու իջեցրել անմիջապես վանական համալիրի շինություններից մեկի հարևանությամբ։ Այնտեղ արդեն սկսվել են ռազմական-ինժեներական աշխատանքներ տարածքը զինվորական նպատակներին հարմարեցնելու համար:
shantnews.am
Նմանատիպ նորություններ:
Տեսնես, ի՞նչ են մտածում ոստիկանի համազգեստ հագած ու հայացքները տեսախցիկներից թաքցնող այս հայորդիները...
Կան մարդիկ, ովքեր կազմակերպման, ինքնակազմակերպման միջոցով, տարբեր շահադիտական նպատակներով` համազգեստ...
Մայիսի 15-ից հետո դրսի թշնամին ներսի թշնամու ստորագրությամբ-թույլտվությամբ Տավուշում յուրովի սահմանա...