Daily Archives: 15.07.2019

Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունը, ապտակ էր թավշյա չինովնիկներին.Հայկ Կիսեբլյան

Հրապարակվել է Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի (հունիսի 21-22) արձանագրությունը, որը բավական կոպիտ գնահատականներ է հնչեցրել Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերյալ։ Սա Ապտակ էր թավշյա հեղափախական չինովնիկներին և հիշեցում, որ Վենետիկի հանձնաժողովն ամեն ինչի հանդեպ անտարբեր չի գտնվելու, չի դառնալու քաղաքական բեզպրիձելի և վենդետայի բութ գործիք ու անընդհատ հանդես է գալու հիշեցումներով և հրապարակավ հայտարարություններով, անհրաժեշտության դեպքում… Կարդալ ավելին »

«Որևէ լուրջ քաղաքական գործիչ չի կարող առանց քմծիծաղի դիտել այն ամենը, ինչ այսօր կատարվում է մեր երկրի քաղաքական դաշտում».Արթուր Թովմասյան

Որևէ լուրջ քաղաքական գործիչ չի կարող առանց քմծիծաղի դիտել այն ամենը, ինչ այսօր կատարվում է մեր երկրի քաղաքական դաշտում։ Եթե պետական և քաղաքական գործիչները կարող են նման անպատասխանատվություն դրսևորել երկրի՝ պետության նկատմամբ, դա միայն գուժում է այն մասին, որ երկիրը չունի պետություն, քանզի պետությունը նախ և առաջ պատասխանատվություն է, որի զգացողությունից, փաստորեն, զուրկ են ինչպես… Կարդալ ավելին »

«Անընդհատ թմբկահարում եք, որ ժողովրդի իշխանություն եք, սակայն ձեռք եք բերում համաձայնություններ եւ դրանք այնպես թաքցնում նույն ժողովրդից».Արփինե Հովհաննիսյան

Իշխանության ներկայացուցիչների այսօրվա հայտարարությունների ողջ ներկապնակը եւս մեկ անգամ ցավալիորեն դարձավ այն բանի վկայությունը, որ այս մարդիկ բացարձակապես չեն կարողանում լսել այլընտրանքային կարծիք՝ նույնիսկ, եթե խոսքը միջազգային հեղինակավոր կառույցի մասին է, որի առջեւ Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է մի շարք պարտավորություններ։ Փոխարենը իրենց ոճին համապատասխան իշխանությունները բոլոր քննարկումները իջեցրեցին այն մակարդակի, թե որտեղից է «շահարկողների» ձեռքում… Կարդալ ավելին »

Իշխանավորների ազիզ օրը, ամառային տրամադրությունը ինչու՞ փչացրեցիք.Արմեն Աշոտյան

  Արփինե Հովհաննիսյան և Ռուբեն Մելիքյան, Ձեր արածը ձեզ դու՞ր եկավ: Ի՞նչ Վենետիկ, ի՞նչ Բուքիքիո, ի՞նչ վեթթինգ, ի՞նչ դատարանների պաշարում, ի՞նչ Քոչարյանի գործ, ի՞նչ ՍԴ ինքնահռչակ նախագահ: Իշխանավորների ազիզ օրը, ամառային տրամադրությունը ինչու՞ փչացրեցիք: Ձեզ ո՞վ էր ասում լավ մասնագետ լինել, անգլերեն կարդալ, անձնական հեղինակություն ունենալ, շիտակ խոսացող մնալ: Մի խոսքով, ապրեք դուք ! Արմեն… Կարդալ ավելին »

Անգրագետ իրավաբանները խայտառակ եղան

Այսօր Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է փաստաթուղթ, որում անդրադարձել է ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին, որը իշխանությունը բնորոշել է որպես ճգնաժամ ՍԴ-ում:«Վերանայված սահմանադրության 213 հոդվածը, այդուհանդերձ, հստակ և աներկբա սահմանում է, որ մինչև սահմանադրական փոփոխությունները ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ նախագահը և անդամները պետք է շարունակեն պաշտոնավարել մինչև 2005 թվականի սահմանադրությամբ նշված իրենց լիազորությունների ժամկետի ավարտը: Անհանգստացնող է,… Կարդալ ավելին »

Փաշինյանի և Ռուսաստանի 1917թ ժամանակավոր կառավարության ղեկավար Կերենսկիի 7 նմանությունները.Վահան Բաբայան

Փաշինյանի և Ռուսաստանի 1917թ ժամանակավոր կառավարության ղեկավար Կերենսկիի 7 նմանությունները: 1.Կերենսկին փաստացի պատերազմի մեջ գտնվող Ռուսաստանում դավադրության մեջ մեղադրեց գործող մի շարք գեներալների նրանց անվանեց դավադիրներ,շատերին ձերբակալեց: 2.Բանակում հրամանատարներին թելադրում էին զինվորներից ստեղծված կոմիտեները և բոլոր ուժեղ ու փորձառու հրամանատարները Կերենսկու ցուցումով հեռացվում էին ասպարեզից: 3.Առաջ էր քաշվել հետևյալ լոզունգը «Долой войну, немедленно мир во… Կարդալ ավելին »

Վենետիկի հանձնաժողովի դեղին քարտը Նիկոլ Փաշինյանին. 7or.am

Եվ այսպես, Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է փաստաթուղթ, որտեղ անդրադարձ կա նաև Նիկոլ Փաշինյանի՝ դատական իշխանության հետ կապված վերջին գործողություններին,-գրում է 7or.am-ը.   Հանձնաժողովը 3 ուղղությամբ փաստում է, որ «ժողովրդի» վարչապետի գործողությունները եղել են հակասահմանադրական, ունեցել են քաղաքական մոտիվներ և չեն ողջունվում։   Միջազգային հեղինակավոր ու ազդեցիկ այդ հանձնաժողովն աներկբայորեն փաստել է, որ դատարանները շրջափակելու փաշինյանական… Կարդալ ավելին »

«Իր պտուղներն են տալիս «հեղափոխության» շոումեն Նիկոլ Փաշինյանի հռչակած «քաղաքացիական գաղափարախոսության» ծիլերը». Գեորգի Գաբրիելյան

  ՀՀԿ խորհրդի անդամ   Գեորգի Գաբրիելյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է. Իր պտուղներն են տալիս «հեղափոխության» շոումեն Նիկոլ Փաշինյանի հռչակած «քաղաքացիական գաղափարախոսության» ծիլերը: Մերժելով բոլոր գաղափարախոսությունները, պետական, ազգային, քրիստոնեական արժեքները, այդ թվում թասիբ, տղամարդկություն, քպականնրը, նախ հասարակությանը պառակտեցին 2 մասի, սկսվեց քաղաքական վենդետա, հարձակվեցին վեհարանի վրա, մերժվեցին հերոսներ, պետական և քաղաքական գործիչներ և ակտիվիստներ: Արցախյան… Կարդալ ավելին »

ՌԴ քաղաքացի ներկայացած երիտասարդ աղջիկը, ով ավտոմեքենան վարում էր խմած, «մուկ ու կատու էր խաղում» ճանապարհային ոստիկանների հետ

Երեկ՝ հուլիսի 14-ին, հերթական ուժեղացված ծառայության արդյունքում Երևանի ճանապարհային ոստիկանները վարչական պատասխանատվության են ենթարկել Toyota մակնիշի B 220 TE 95 RUS համարանիշի ավտոմեքենայի վարորդին, որի ղեկին եղել է երիտասարդ աղջիկ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը պարզվել է, որ ավտոմեքենան չի ունեցել ԱՊՊԱ, վարորդն էլ ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել… Կարդալ ավելին »

Զինծառայողը բուժումը ստանալուց և դուրս գրվելուց հետո չի պատրաստվում ներկայանալ զորամաս.Արծրուն Հովհաննիսյան

Զինծառայողը բուժումը ստանալուց և դուրս գրվելուց հետո չի պատրաստվում ներկայանալ զորամաս Հիմք ընդունելով ՀՀ ԱՀ Նուբարաշենի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կոմիտե» ՓԲԸ-ի 15.07.2019թ. թիվ 562 հեռախոսագիրը պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Յուրիկ Վանիկի Բրոյանի տեղափոխումը բուժհաստատությունից զորամաս իրականացնելու վերաբերյալ՝ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները նույն օրը ներկայացել են ՓԲԸ` զինծառայողի տեղափոխումն իրականացնելու, սակայն տեղում պարզել են,… Կարդալ ավելին »