Daily Archives: 11.07.2019

«Անտեղյակությունն ու ստախոսությունը, և դրա հետ միասին` հին ու մաշված ձեռնածությունն(մանիպուլյացիան) ու Լևոնիզմը հենց այսպես են լինում».Արա Վարդանյան

Չափազանց մեղմ ասած` անտեղյակությունն ու ստախոսությունը, և դրա հետ միասին` հին ու մաշված ձեռնածությունն(մանիպուլյացիան) ու Լևոնիզմը հենց այսպես են լինում: Ըստ այս չկայացած ու թերհաս հոգով ԼՏՊ-ականի, ստացվում է, որ` եթե ուզում ես որևէ պատերազմում հաղթես, ապա` պիտի անպայման բնապահպանական շարժում սկսես, ու` կանգնեցնես, խափանես երկրում աշխատող էներգետիկան(Ատոմակայանը), քիմիան(Նաիրիտը, Պոլիվինիլացետատը, Վանաձորի Քիմպրոմը), մետալուրգիան(Ալավերդու պղնձաձուլարանը), ազգային… Կարդալ ավելին »

Տուսկի հայտարարությունները մեզ համար ահազանգ պետք է լինեն․ 168.am

«168 Ժամ»-ը գրում է․ «ԵՄ-ն արդեն իսկ աջակցում է խաղաղությանն ուղղված աշխատանքներին և պատրաստ է աջակցել՝ բնակչությանը խաղաղության նախապատրաստման կոնկրետ միջոցառումներին»,- հայտարարել է Տուսկը։ Ադրբեջան կատարած այցից հետո, այսօր ԵՄ խորհրդի նախագահն այցելել է նաև Հայաստան։ Կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Տուսկը վերահաստատեց, որ Արցախի հարցը չունի ռազմական  լուծում. «Երկու կողմերն էլ պետք է… Կարդալ ավելին »

Հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շենգավիթ վարչական շրջանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մոտ 40 տարեկան մի տղամարդ հրազենային մի քանի վնասվածքներով։ Այս պահին բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար։ Բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում, և ի վիճակի չէ… Կարդալ ավելին »

Ի՞նչ կտա թոշակառուներին առասպելական 4200 դրամ թոշակի բարձրացու

  Այսօր առավոտյան տեսա, որ վարչապետը հայտարարել է, թե 2020 թվականի հունվարի 1-ից 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները… Անկեղծ ասած, մի տեսակ տարակուսանքի մեջ եմ: Կատարենք փոքր պատմական էքսկուրս. 2009 թվականից սկսած իրականացվել են կենսաթոշակային համակարգի բարելավումներ, մասնավորապես՝ Բազային կենսաթոշակը 2009 թվականին նախկին 5000 դրամի փոխարեն սահմանվել է 5800 դրամ, հիմնական կենսաթոշակի չափը նախկին 6800-ի փոխարեն… Կարդալ ավելին »

«Մեքենաներ էիք կրճատում,օպտիմալացնում էիք,մետրոյում սելֆիներ էիք անում,հեծանիվ էիք քարոզում».Վահան Բաբայան

Հեծանիվ քշող և մետրոյով գործի գնալու կոչ անող կառավարությունը,հիմա չի կարողանում որոշել 70 հատ «պադավատ» տա վարչություններին,թե տեսչություններին: Բա մեքենաներ էիք կրճատում,օպտիմալացնում էիք,մետրոյում սելֆիներ էիք անում,հեծանիվ էիք քարոզում: Ռեֆորմիստների կուսակցության նախագահ` Վահան Բաբայան

Արմեն Ամիրջանյանը այսօր ճանաչվեց տուժող.Վահան Բաբայան

Արմեն Ամիրջանյանը այսօր ճանաչվեց տուժող: ՄԻՊ-ը արձագանքել և զբաղվում է Արմենի գործով: Ենթադրյալ հանցագործի ինքնությունը արդեն պարզ է: Նա ըստ «դատալեքս» պաշտոնական կայքի 2010թ Կենտրոն և Նորք Մարաշ դատարանի դատավճռով դատապարտվել է: Հիշեցնենք,որ հունիսի 25-ին, Երևանի Ամիրյան փողոցում դանակահարել են Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Արմեն Ամիրջանյանին: Ավելի ուշ տեղեկություն ստացվեց, որ դանակահարող անձը բերման է… Կարդալ ավելին »

Դավթաշեն 3-րդ թաղամասում շենքերից մեկի վերելակն ընկել է. տուժածներ չկան

Հուլիսի 11-ին, ժամը 11:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամասի շենքերից մեկի վերելակը 3-րդ հարկից ընկել է, ներսում քաղաքացի կա, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: