Daily Archives: 28.06.2019

Գագիկ Ջհանգիրյանը՝ Արարատի մարզպե՞տ. Ինչ է մտածում Փաշինյանը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Գագիկ Ջհանգիրյանը կարող է նշանակվել Արարատի մարզպետ: Ջհանգիրյանը Արարատի մարզի Արարատ գյուղից է, Վազգեն Սարգսյանի համագյուղացին: Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ իր գործող մարզպետները չեն կարողանում տեղերում իրավիճակը պահել իրենց հսկողության տակ, եւ շատերը դա ընդունում են որպես անիշխանություն: Հիմա փորձ է արվում տեղերում նշանակել մարդկանց, որոնք կկարողանան մարզում լիակատար վերահսկողություն… Կարդալ ավելին »

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 28-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երեւան քաղաքում՝ 11։00-17։00 Շրջանցիկ թունել թաղամասի սեփական տները եւ ջերմոցները, թիվ 34 մանկապարտեզը եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, «Ավելիաց», «Իմեքս Գրուպ», «Իտոկոլ Ամ Կո», «Ջերմին» ՍՊ ընկերությունները, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ը, կինո արխիվը, «Ծարավ Աղբյուր» պոմպակայանը,… Կարդալ ավելին »

Սասուն Միքայելյանը մանդատից չի հրաժարվի և առաջիկայում պարզաբանումներ կտա.«Հրապարակ»

«Մի քանի օր է՝ համառ լուրեր են շրջանառվում, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն այնքան վիրավորված է, որ իրեն ՔՊ համագումարը չի ընտրել Քաղպայմանագրի վարչության անդամ, որ պատրաստվում է հրաժարվել մանդատից։ Անգամ այսօր մամուլում լուր կա, որ նա ասել է․ «Մանդատը շպրտելու եմ դեմքներին»։ Մանավանդ որ այս օրերին Սասուն Միքայելյանն անհասանելի է, ուստի այդ… Կարդալ ավելին »

Բացահայտվել է մի խումբ անձանց կողմից խոշոր չափերի շորթման դեպք․ ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է մի խումբ անձանց կողմից խոշոր չափերի շորթման դեպք: Այս մասին տեղեկացնում է ԱԱԾ-ն։ Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` ՀՀ երկու քաղաքացիներ զինակոչիկի վերաբերյալ «ցանկալի» բժշկական եզրակացություն ստանալու պատրվակով, հանդիպել են Երևանի բժշկական կենտրոններից մեկի բաժանմունքի վարիչի հետ, որի ընթացքում նախապես պլանավորված «սցենարով»,… Կարդալ ավելին »

Տրանսվեստիտ մարմնավաճառները հայհոյում և հարվածում են պարեկային ոստիկաններին.ՎԵՏՕ

Սա Սորոսի կողմից զավթած Հայաստանն է: Տրանսվեստիտ մարմնավաճառները հայհոյում և հարվածում են պարեկային ոստիկաններին: Ոստիկաններն անզորությունից և անպաշտպանությունից փախչում են: Մենք բոլորս գերի ենք Սորոսի վաստակների ձեռքին: Սորոսի վարձկաններն իրենց ստացած գումարներով անձեռնմխելի և անպատժելի են դարձրել տրանսվեստիտ մարմնավաճառներին: Նորմալ քաղաքացիների կյանքը վտանգված է:

Հիմա էլ Արցախի թեմում են հեղափոխություն ծրագրում․ «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է․ «Հայաստանի իշխանու­թյունները հիմա էլ փորձում են հեղափոխություն կազմակերպել Հայ առաքելա­կան եկեղեցու Արցախի թեմում՝ հասնելով Պարգև Սրբազան Մարտիրոսյանի պաշտոնանկությանը: Պարգև Սրբազանը ասոցացվում է Արցախի ներկա իշխանու­թյունների հետ, իսկ վարչա­պետ Նիկոլ Փաշինյանը հա­մարում է, որ Արցախում իշխանափոխությունը պետք է լինի փաթեթային՝ քաղաքա­կան, ռազմական և հոգևոր իշխանությունները միաժա­մանակ»: Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ում։

Մարությանը Փաշինյանին սխալ հանե՞ց. այն, ինչ Տարոն Մարգարյանին չէր կարելի, նոր քաղաքապետը կանի.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքապետարանն էս նեղ մաջալին պատրաստվում է մեծ քանակով ու բավականին թանկ աղբամաններ ու նստարաններ գնել։ Իսկ Երեւանի ավագանու նախորդ ընտրարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր․ «Կասկածելի գներով են ձեռք բերում, պետք է նայենք՝ որքանով են այդ գները տրամաբանական. ասենք` էս նստարանի ամեն մի հատի համար վճարվում է 160 հազար դրամ, չեմ… Կարդալ ավելին »

Ո՞վ է Վահեին շտապեցնում……«Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրել է Սահմանադրական դատարանն արդարադատության բարձրագույն մարմինն է, որն ապահովում է Սահմանադրության գերակայությունը: Ըստ այդմ պետք է պատկերացնել, թե ինքան կարևոր առաքելություն ունի Սահմանադրական դատարանի նախագահը, ով արդարադատության հետ կապված որևէ թեկուզ վիճելի  խնդիր չպետք է ունենա։ Սահմանադրական դատարանի պատմության մեջ գորշ գույներով  կմնա այն փաստը, որ ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանն ԱԺ նիստում… Կարդալ ավելին »

«Թալանչիներից» գույքի վերադարձի և այդ ընթացքում հայեցողության բացառման մասին.Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է «Թալանչիներից» գույքի վերադարձի և այդ ընթացքում հայեցողության բացառման մասին Երեկ իրավաբան, այլևս «քաղաքական գործիչ» և ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող երիտասարդն արել է մի շատ կարևոր հայտարարություն, որի համաձայն` «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագիծն ուղարկվել է միջազգային փորձաքննության։ Հասկացաք չէ՞։ Իրենք աշխատանքային խմբով գրել… Կարդալ ավելին »