Daily Archives: 18.06.2019

«Բա ինչո՞ւ եք հայտնվել բռնաբարության ծնունդ հանդիսացող երեխայի ուսերին և ուզում եք այդ ուսերով հանգրվանել ՍԴ-ում». Գևորգ Պետրոսյանը՝ Վահե Գրիգորյանին.168.am

Ինչո՞ւ է ՍԴ դատավորի թեկնածուն պարբերաբար հայտարարում, որ ՍԴ անդամի ընտրությունը քաղաքական է: Նման հարցադրում այսօր ԱԺ նիստում ՍԴ անդամի թեկնածու Վահե Գրիգորյանին ուղղեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ այդ պնդումը անվանելով «վտանգավոր»: «Դուք ուզում եք արդարադատությունը փոխել, անցումային դարձնել, ձեր ամբողջ նպատակն էն ա, որ դատարաններն անկախ դարձնեք, հիմա էս ցանկության ֆոնին Դուք… Կարդալ ավելին »

Խուլիգանություն «Արմենիա» բժշկական կենտրոնում.«Իրավունք»

Հունիսի 17-ին, ժամը 05.00-ին, «Արմենիա» ՀԲԿ բուժօգնության է տեղափոխվել Դավիթաշենի բնակիչ, 46-ամյա մի տղամարդ, որը բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հիվանդանոցում, կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը և տևական ժամանակ հայհոյանքներ հնչեցրել հիվանդանոցի անվտանգության աշխատակցի և «շտապօգնության» խմբի վարորդի հասցեին, այնուհետև վիճաբանել է նրանց հետ, որի ժամանակ ձեռքերով հարվածել է վերջիններիս՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Ժամը 07.30-ին… Կարդալ ավելին »

Նիկոլայ Բաղդասարյանը «ռազբորկայի» էր կանչել Թագուհի Թովմասյանին.«Հրապարակ»

Երեկ, ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստի ավարտից հետո, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը «ռազբորկայի» էր կանչել նույն խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանին: Նրան դուր չէր եկել, որ Թովմասյանը նիստի ժամանակ պաշտպանել էր արդարադատության նախարարության եւ Փաստաբանների պալատի տեսակետը, քվեարկել նրանց օգտին՝ մերժելով իր առաջարկները։ Նա նիստից հետո միջանցքում վրդովված բացատրություն էր պահանջում… Կարդալ ավելին »

Խորհրդարանում մեծ ճակատամարտ է սպասվում.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Այսօր խորհրդարանում մեծ ճակատամարտ է սպասվում․ օրակարգի առաջին հարցը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնի համալրումն է։ Հիշեցնենք․ ՀՀ նախագահը ներկայացրել է իշխանության սիրելի Վահե Գրիգորյանին, բայց նրա թեկնածությունը միանշանակ չի ընդունվում ընդդիմության, հանրության տարբեր շերտերի կողմից, քանի որ մարդիկ ակնկալում էին, որ հին Հայաստանի «օրենքներն» այլեւս չեն գործի, ապակուսակցական, ապաքաղաքական պաշտոններում… Կարդալ ավելին »

«Նա­ի­րիտ»-ն աճուր­դով կվա­ճառ­վի․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Նաիրիտ» քիմիական գործարանն աճուրդի է հանվել: Աճուրդը կկայանա հունիսի 25-ին: Գործարանի արժեքը գնահատվել է 32 միլիոն դոլար: Օրերս էլ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի գլխավորությամբ տեղի ունեցավ գործարանի պարտատերերի խորհրդի անդամների մասնակցությամբ քննարկում, որի ընթացքում գործարանի սնանկացման գործերով կառավարիչ Կարեն Ասատրյանը հակիրճ ներկայացրեց սնանկացման գործընթացը: Գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը «Փաստի»… Կարդալ ավելին »

Պառակտե՞լ հայ ժողովրդին հանուն Նիկոլի, թե ոչ. ի՞նչ կորոշի դատավորը

Պառակտե՞լ հայ ժողովրդին հանուն Նիկոլի, թե ոչ. ի՞նչ կորոշի դատավորը Հետևելով վերջին ամիսներին տեղի ունեցող իրադարձություններին և լրատվական դաշտից եկող ազդակներին, կարելի է նկատել, որ գործող իշխանության կողմից կրկին շրջանառության մեջ է դրվել «հայաստանցի-ղարաբաղցի» կեղծ ու վտանգավոր եզրույթը: Մեխանիզմը պարզ է՝ շրջանառվում են հակապետական ու արհեստածին գաղափարներ, որոնք երկրի ներսում ստեղծում են լարվածություն, ինչը կարող… Կարդալ ավելին »

Տեր-Պետրոսյանը կվերադառնա՞ նախագահի պաշտոնին. Մուսինյանը հրաժարվում է մեկնաբանել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Դեռ ամիսներ առաջ լուրեր տարածվեցին, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահի պաշտոնում տեսնում է առաջին նախագահ Տեր-Պետրոսյանին։ Շատերը նույնիսկ այդ հանգամանքով էին բացատրում վարչապետի եւ նախագահ Արմեն Սարգսյանի լարված հարաբերությունները: Ըստ որոշ տեղեկությունների, Փաշինյանի այդ առաջարկին ՔՊ սկզբունքային պատգամավորներից մի քանիսը կտրականապես դեմ են եղել՝ հայտարարելով,որ հեղափոխությոնը Տեր-Պետրոսյանին վերադարձնելու համար չէր, եւ… Կարդալ ավելին »

Վարչապետը Լևոն Մնացականյանի նշանակումը շատ վատ է ընդունել․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Արցախի նախագահ Բակո Սահակյանը, կարելի է ասել, լարախաղացի քաղաքականություն է իրականացնում՝ փորձելով չնեղացնել ոչ հներին, ոչ նորերին և պահպանելով նրանց միջև բուֆերի դերը։ Մի կողմից Նիկոլ Փաշինյանին ու նրա ընտանիքին է ընդունում՝ պատվում, ճանապարհում, մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանին՝ հետը նկարվում ու պարում։ Ռոբերտ Քոչարյանի համար է երաշխավոր հանդիսանում, բայց Արարատ Միրզոյանին ու… Կարդալ ավելին »

Ո՞ւմ է վարչապետը սպառնում «բոմժ» դառնալու հեռանկարով․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը մի ուշագրավ դիտարկում էր արել՝  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարից ստացվող հաղորդագրությունների մասին, դրանք համեմատելով ռազմաճակատից ստացվող «սվոդկաների» հետ։ ՔՊ-ականները, թերեւս, դեռ լավ չեն գիտակցել, որ իրենք իշխանություն են եւ բազում լծակներ են տնօրինում։ Հակառակ պարագայում այդքան սպառնալիք, այդքան նախազգուշացում, այդքան ակնարկ՝ ուղղված նախկին իշխանություններին, երբ նրանք մեկ տարի առաջ… Կարդալ ավելին »

«Սահմանադրական դատարանի անդամի ընտրություն» տրագիկոմեդիայի վերջին արարը` այսօր խորհրդարանում.Արփինե Հովհաննիսյան

«Սահմանադրական դատարանի անդամի ընտրություն» տրագիկոմեդիայի վերջին արարը` այսօր խորհրդարանում Բեմադրող ռեժիսոր` Նիկոլ Փաշինյան Գլխավոր դերակատար` Վահե Գրիգորյան Երկրորդական պլանի դերակատար` Արմեն Սարգսյան Զանգվածային տեսարաններ` <Իմ քայլը> խմբակցություն Դեռևս անհայտ դերակատարում` խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններ Այսօր Ազգային ժողովում քննարկվում է Վահե Գրիգորյանի՝ որպես ՍԴ դատավորի թեկնածությունը։ Ավելի քան համոզված եմ, որ Վահե Գրիգորյանը կընտրվի եւ սրանով կավարտվի… Կարդալ ավելին »