«Սա է վտանգավոր , սրանից է պետք փրկվել».Արտյոմ Խաչատրյանը`Փաշինյանին

Загрузка...

Փաշինյան Նիկոլի սպասվող ռեկորդի կապակցությամբ

Փաշինյան Նիկոլի ԱԳ նախարարը Վաշինգտոնում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ քննարկել է զորքերի դուրսբերման և ինչ-որ խաղաղապահ ուժեր տեղակայելու հարցը: Համենայնդեպս, այդպես է հասկացվում Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններից: Բազմիցս խոսվել է նաև Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածություններից հրաժարվելու կամ անտեսվելու մասին Փաշինյան Նիկոլի կողմից: Ինչևէ, հիմք չկա չվստահելու այս տեղեկությանը:

Բայց հետաքրքիրը կլինի ոչ թե զորքերի դուրսբերումը, եթե սրանց հաջողվի դա իրականացնել, այլ դրա մեկնաբանությունը: Երկրի նորմալ մարդիկ կլսեն ժողովրդի վարչապետից և կզարմանան, որ ոչ մի տարածք էլ չի վերադարձվել, տարածքներն ուղղակի հանձնվել են խաղաղապահ ուժերին, և դա ավելի լավ է Հայաստանի համար, քանզի ռեսուրս չենք ծախսում դրանց վրա: Այս աբսուրդը Փաշինյան Նիկոլը կկարողանա փայլուն ապացուցել և հրամցնել նախրին: Եթե սրանք ի վիճակի են Սահմանադրական դատարանի գործող անդամներին այլևս դատավոր չհամարել, եթե սրանք կարող են կոչ անել ոստիկանությանը Թովմասյանի մուտքն արգելել ՍԴ շենք, եթե սրանք կարող են դատավոր ընտրել, որն անմիջապես իրեն կհռչակի ՍԴ նախագահ, եթե սրանք կարող են քրեորեն պատժվող գործողություններ անել և հայտարարել, թե դատարանների շրջափակման մեջ կրիմինալ չկա, որովհետև վարչապետն արել է դա ապացուցելու համար, որ չի խառնվում դատարանների աշխատանքին, մի խոսքով, եթե սրանք այսպիսի հրաշքներ են գործում, սրանց համար բարդ կլինի՞ հողերը հանձնել Ադրբեջանին, հետո էլ ասել, թե տարածք չենք վերադարձրել, պարզապես հանձնել ենք միջազգային ուժերին:

Սա է վտանգավոր  , սրանից է պետք փրկվել: Հայ ժողովուրդը եթե մինչև աշուն խելքը գլուխը չհավաքի, շատ բանից կզրկվի: Ղարաբաղից հետո հերթը Սյունիքինն է:

Արտյոմ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...