«Նախկին իշխանությունը վարկաբեկվել է քեզ նման անհետևողական ու անսկզբունքային մարդկանց պատճառով».Գեղամ Պետրոսյանը`Միքայելյանին

Загрузка...

Սասուն Միքայելյան բավական է հոկտեմբերի 27֊ից խոսես։ Դու դրանից հետո մնացել ես Հանրապետականում։

Ո՞վ է քննադատում նախկին իշխանություններին, մի մարդ,ով ամենաշատն է օգտվել նախկին իշխանությունների տարիններին։ Մի մարդ, ով 2007 թվականին՝ նախկին իշխանությունների ցուցակով դարձել է պատգամավոր, մի մարդ,ով ՀՀԿ համագումարում առաջադրել է Սերժ Սարգսյանին՝ որպես նախագահի թեկնածու, հետո ինքն իր առաջարկությունից հրաժարվել,դավաճանել ու լքել է ճամբարը։

Ո՞վ է խոսում նախկին իշխանություններից։ Նախկին իշխանությունը վարկաբեկվել է քեզ նման անհետևողական ու անսկզբունքային մարդկանց պատճառով։

Գեղամ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...