«Երբ իշխանությունը մարդկանց ու երկրի վիճակը լավացնելու փոխարեն անվերջ խոսում է նախկիններից, նշանակում է՝ ասելիք ու անելիք չունի».Շարմազանով

Загрузка...

Ահա՝ որտեղ է թաքնված վարչապետի այսօրվա նյարդայնության պատճառը:

Քիչ առաջ ամենաիշխանական կայքերից մեկում կարդացի մի վերլուծություն-քարոզչություն, որի նպատակն է ցույց տալ, թե ինչքան վատն են նախկինները:

Հաշվի առնելով կառավարության նիստում վարչապետ Փաշինյանի, մեղմ ասած, նյարդային վարքագիծը և ուղիղ, իսկ իրականում շփոթված հանձնարարականները, ակնհայտ է, որ իշխանությունը որոշել է կոշտ հակահարված տալ իրեն քննադատողներին:

Երբ իշխանությունը մարդկանց ու երկրի վիճակը լավացնելու փոխարեն անվերջ խոսում է նախկիններից, նշանակում է՝ ասելիք ու անելիք չունի:

Շատ վատ է, որ վարչապետը ցայտնոտի մեջ է ընկնում, երբ մի քանի կայք իրեն քննադատում են:
Բա մեր ջանը քար է՞ր, պարոն Փաշինյան: Ինչ ասես գրում էին. էլ Հունաստանի կղզի, էլ Սանկտ-Պետերբուրգում հյուրանոցներ, էլ թալանած միլիոններ…

Հիմա այսօր իշխանությունը նյարդայնացել է, թե մամուլում ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողների վերաբերյալ ոչ հավաստի նյութ է գնացել, և սա հայտարարում են հարձակում ՀՀ-ի վրա:

Ե՛վ նախկինում և՛ այսօր, զրպարտությունն ու անձնական վիրավորանքով խոսելը դատապարտել եմ և դատապարտում եմ:

Բայց էդ որ հիմա ժողով եք անում, բա չէի՞ք հիշում, որ դուք եք մեր երկրում ֆեյք լուրերի տարածումը խրախուսել տարիներ շարունակ:
Ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի ֆեյք պապին դուք էիք ամբիոն բարձրացրել, դուք էիք 9 տարեկան երեխու շուրթերով հայհոյում Արցախի հերոսներին…
Ես չեմ բաժանել հասարակությունը սևերի և սպիտակների, այլ՝ դուք:

Հ.Գ.
Անհասցե հայտարարություններին էլ վերջ տվեք: Վերջապես գիտակցեք, որ երկրի ղեկավար եք:

Հ.Հ.Գ.
Երեկ պարզվեց, որ նախկին իշխանությունները լավ էլ Արցախի ղեկավարությանը տեղեկացրել են բանակցային գործընթացի մանրամասներին:
Բացահայտվեց Փաշինյանի հերթական ֆեյք լուրը:
Ահա՝ որտեղ է թաքնված Փաշինյանի այսօրվա նյարդայնության պատճառը:

ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...