Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը տեղեկացրել է Ջորջ Սորոսին, որ վերջինիս «Բաց Հասարակությունների» հիմնադրամին տրամադրվում է 28 օր՝ փակվելու համար, հակառակ պարագայում՝ հիմնադրամի դեմ դատական հայց կներկայացվի՝ ազգի ժողովրդավարությունը քայքայելու փորձի համար:
Ինչպես տեղեկացնում է Yournewswire-ն, Կուրցն ասել է․ «Սորոսն ինչ ունի ներդնում է՝ ձգտելով գլոբալ վերահսկողություն ունենալ ամեն ինչի վրա։ Սորոսի ուրվականը գերագույն խնդիր է, ինչին համայն մարդկությունն է արդեն բախվում 2017-ից սկսած: Նա գերազանց վամպիր է, ով կլանում է իր շուրջն ամեն ինչ, որ կարող է փող բերել, իսկ փողն էլ օգտագործում է քաղաքական գործիչներին, հասարակական հատվածին և լրագրողներին գնելու, իսկ հետո իր նպատակների համար օգտագործելու համար: Նրա նպատակն է իր կերպարին համահունչ աշխարհ ստեղծելը»,- հայտարարել է Կուրցը: