Daily Archives: 29.05.2019

Էս տղուն սկսել են բոլոր տեղերում մերժել՝ դրսում՝ կարմիրներ, ներսում՝ դեղին քարտեր.Աղվան Պողոսյան

Ղազախստանում ԵԱՏՄ 5-ամյակի կապակցությամբ Նազարբաևը պարգևատրել է ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարներին, բացառությամբ՝ Նիկոլ Փաշինյանի: Ընդեղ էլ Յուրոփն է Վենետիկի հանձնաժողովով հանդերձ նախազգուշացնում դատարանների շրջափակման մասով: Էս տղուն սկսել են բոլոր տեղերում մերժել՝ դրսում՝ կարմիրներ, ներսում՝ դեղին քարտեր: Բա, ո՞վ կպատկերացներ, որ մեկ տարի անց «ժողովրդի վարչապետը» ըսենց նախանձելի վիճակում կհայտնվեր: Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Արցախի նախկին և ներկա նախագահները Ռոբերտ Քոչարյանին համոզում են վերադառնալ Արցախ և առաջադրվել նախագահի պաշտոնում.«Ժամանակ»

«Արցախի նախագահական ընտրություններում հաղթանակի լուրջ հնարավորություններ ունի ԱՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ով այս օրերին ակտիվ նախընտրական հանդիպումներ է ունենում Արցախի գյուղերում և քաղաքներում: Արցախի նախկին և ներկա նախագահները մտահոգված են Բաբայանի հնարավոր հաղթանակով և համարում են, որ Բաբայանին կարող է հաղթել միայն Ռոբերտ Քոչարյանը՝ համոզելով նրան վերադառնալ Արցախ և առաջադրվել նախագահի պաշտոնում:… Կարդալ ավելին »

«Դուք վստա՞հ եք, որ Ձեր ղեկավարած հիմնադրամին նվիրատվության նրանց նպատակը բարեգործությունն է». Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անտիկ շրջանից մինչև այսօր, ինչ մենք կարող ենք դատողություններ անել գրավոր խոսքի միջոցով, մարդկային հարաբերություններում նոր մշակույթ չի ձևավորվել, դրանք միշտ նույնն են: Ռոբերտ Քոչարյանի աճեցրած «ՍԱՍ»-ի Արտակը, չխոսելով մյուս աճպարարությունների մասին, հայտնի «ընտրաձայն գնող է», ինչը ժուռնալիստների ինքնազոհ ջանքերով բազմիցս ցուցադրվել է հանրությանը՝ կայուն կարծիք ձևավորելով… Կարդալ ավելին »

Առաջին անգամ առանց Արցախի. ինչո՞ւ ԼՂ-ից որևէ պաշտոնյա չմասնակցեց մայիսի 28-ի միջոցառումներին.«Ժողովուրդ»

«Առաջին հանրապետության 101-ամյակի կապակցությամբ երեկ ավանդաբար միջոցառումներ էին կազմակերպված տարբեր վայրերում, որոնցից ավելի մեծամասշտաբ էին Սարդարապատում և Բաշ-Ապարանում կազմակերպված միջոցառումները: Սարդարապատի միջոցառումներին ներկա էր իշխանական վերնախավը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ: Իսկ ահա Ապարանում կազմակերպված միջոցառումն ավելի փոքրաթիվ էր: Սակայն թերևս առաջին… Կարդալ ավելին »

Փաշինյանի կինը թաթախված է կոռուպցիայի մեջ. Նարեկ Մանթաշյան.«Իրավունք»

«Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանի պնդմամբ՝ այսօր ևս կա կոռուպցիա, այդ թվում՝ համակարգային: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում նա հետևյալ տեսակետը հայտնեց. «Պնդում եմ, որ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամներից կան մար­դիկ, ովքեր նույնպես թաթախված են կոռուպցիայի մեջ, որովհետև կոռուպցիայի դասական ձևակերպումը, երբ նայում ենք, տես­նում ենք, որ կոռուպցիան միայն պարտադիր կաշառակերությունը կամ կաշառատվությունը չէ, այլ… Կարդալ ավելին »

«Բուֆերը». Հայտնի է դարձել Սերժ Սարգսյանի՝ Արցախ այցելության նպատակը.«Ժամանակ»

Սերժ Սարգսյանի վերջին շաբաթներին Արցախում գտնվելը պայմանավորված է եղել արցախցի նախկին եւ ներկա պաշտոնյաներին մի շարք չկշռադատված քայլերից հետ պահելու հանգամանքով: Սերժ Սարգսյանը այս պահին բուֆերի դեր է կատարում Հայաստանի իշխանությունների դեմ ծրագրվող անմիտ գործողությունների դիմաց՝ դրանով կանխելով Հայաստանի եւ Արցախի իշխանությունների միջեւ հակամարտության հնարավոր սրացումը»:

Հիշու՞մ եք` ինչպես էր Նիկոլն իրեն հավատացող հպարտ քաղաքացիներին մղում բոյկոտելու «Երևան Սիթի»-ները.Գարեգին Պետրոսյան

Հիշու՞մ եք` ինչպես էր Նիկոլն իրեն հավատացող հպարտ քաղաքացիներին մղում բոյկոտելու «Երևան Սիթի»-ները: Էս խեղճերս էլ ոգևորվել էին` էլ բոնուս քարտերն էին ջարդում, էլ Սիթիի դռներն էին փակում, էլ առաքիչներին էին արգելում ապրանք ներկրել… Մի ներկայացում, մի հուզիչ բեմականացում, ասում էին` «հանու՜ն հեղափոխության սոված էլ կմնանք, մենակ թե սամվելալեքսանյանները նոր Հայաստանում այլևս անելիք չունենան»… Անցավ… Կարդալ ավելին »

«Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի այսօրվա ակտիվությունը օրինաչափ է».Վահան Բաբայան

նախագահների`Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի այսօրվա ակտիվությունը օրինաչափ է: Իշխանությունը իրեն սպառել է և թավշյա հեքիաթները էլ մարդկանց հետաքրքիր չեն: Թվում էր,թե երկար ժամանակ է պետք,որ մարդիկ հասկանան այս հեղափոխության անիմաստությունը,բայց շաբաթը ուրբաթից շուտ եկավ: Ռեֆորմիստների կուսակցության նախագահ`Վահան Բաբայան