Հիշու՞մ եք` ինչպես էր Նիկոլն իրեն հավատացող հպարտ քաղաքացիներին մղում բոյկոտելու «Երևան Սիթի»-ները.Գարեգին Պետրոսյան

Հիշու՞մ եք` ինչպես էր Նիկոլն իրեն հավատացող հպարտ քաղաքացիներին մղում բոյկոտելու «Երևան Սիթի»-ները: Էս խեղճերս էլ ոգևորվել էին` էլ բոնուս քարտերն էին ջարդում, էլ Սիթիի դռներն էին փակում, էլ առաքիչներին էին արգելում ապրանք ներկրել… Մի ներկայացում, մի հուզիչ բեմականացում, ասում էին` «հանու՜ն հեղափոխության սոված էլ կմնանք, մենակ թե սամվելալեքսանյանները նոր Հայաստանում այլևս անելիք չունենան»…

Անցավ որոշ ժամանակ: Սամվել Ալեքսանյանը դարձավ մի պուպուշ, մի օրինավոր հարկատու, մի բարեխիղճ ու ազնվագույն գործարար: Պետությունից արտոնություներ ստացավ, շինությունները մեծացրեց, պետությանը վճարվող հարկերը նվազեցրեց, Աննայի հիմնադրամը «ոտի կանգնեցրեց», Ավինյանի անձրևանոցի հարցերը կարգավորեց…. ու հպարտ քաղաքացիներին հիշեցրեց` ՅՈւՐԱՔԱՆՉՅՈւՐ ԱԶՆԻՎ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԱԶՆԻՎ Է ՄԱՍԱՄԲ

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քաղաքագետ  Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով