Daily Archives: 24.05.2019

«Արդեն իսկ առկա է քաղաքական հստակ որոշում». Արփինե Հովհաննիսյանը՝ անցումային արդարադատության գործիքների կիրառման շուրջ ԱԺ լսումների մասին

 ԱԺ նախկին փոխնախագահ  Արփինե Հովհաննիսյանը  հայտարարություն է տարածել, որում ասված է. «Այսօր՝ մայիսի 24-ին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից հրավիրվել են խորհրդարանական լսումներ «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով։ Խորհրդարանական լսումների ձեւաչափը ինքնին ենթադրում է բոլոր շահագրգիռ կողմերի կարծիքների հաշվառմամբ գնահատականի ձեւավորում, սակայն իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների հայտարարությունները, առանց համապատասխան օրենսդրական փոփոխություննեների անցումային արդարադատության… Կարդալ ավելին »

Գագիկ Հարությունյանի եղբայրը հրաժարական է տվել ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնից

ArmLur.am-ի տեղեկություններով` քիչ առաջ նաեւ հրաժարական է տվել նաեւ ԲԴԽ արդեն նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի  եղբայրը ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արզուման Գարուշի Հարությունյանը:

Աշոտ Փաշինյանին Արցախից տեղափոխել են Սովետաշեն

168.am-ը գրում է, որ ֆեյսբուքում տեղեկություններ էին հայտնվել, որ վարչապետի ծառայող որդուն՝ Աշոտ Փաշինյանին Արցախից տեղափոխել են Սովետաշեն։ Հակահեղափոխական օգտատերերն այս փաստն օգտագործում են Փաշինյանի դեմ՝ նշելով, որ Թուրքիայում շուտով ռազմական գործողություններ են լինելու և վարչապետն իր որդուն բերել է Հայաստան։ Armdaily.am-ի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ զինվորները միշտ էլ տեղափոխվում… Կարդալ ավելին »

Գործող իշխանության հետեւում երեւում են Լեւոն Տեր-Պետրոսյանի ականջները. Արմեն Ռուստամյան

Ճիշտ նպատակներով, բայց սխալ քայլերով մենք հեռանալու ենք այդ նպատակներից։ Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը։ «Ես ցավով եմ նշում, որ անցած տարի համաժողովրդական շարժումը ուներ այլ ծավալ, այսօր այլ է, սա խոր վերլուծության կարիք ունի, ինքնագոհ կեցվածքով շարունակել հնարավոր չի»,–ասաց նա՝ դիմելով իշխանություններին։ Արմեն Ռուստամյանի խոսքով՝… Կարդալ ավելին »

Կոնստանտին Օրբելյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Նազենի Ղարիբյանին.NEWS.am

Աշխարհահռչակ դիրիժոր Հարրի Կոնստանտին Օրբելյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի։  Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից։ Դիրիժորը պահանջում է անվավեր ճանաչել «Մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես Նազենի Ղարիբյանի վրա դնելու մասին» 2019թ. հունվարի 14–ի վարչապետի որոշումն, ինչպես նաև Նազենի Ղարիբյանի 2019թ. մարտի 3–ի Կոնստանտին… Կարդալ ավելին »

«Իմ քայլը» իշխող խորհրդարանական դաշինքը ունի հանրային վստահության խայտառակ ցածր ցուցանիշներ.Գարեգին Պետրոսյան

Վերջին մի քանի հարցումների արդյունքերով պարզվել է, որ ոչնչի շուրջ ձևավորված «Իմ քայլը» իշխող խորհրդարանական դաշինքը ունի հանրային վստահության խայտառակ ցածր ցուցանիշներ: Այս հանգամանքը պայմանավորող հիմնական գործոնների թվում առանձնացվել են խորհրդարանականների անգործությունն ու տրանսգենդերի ելույթը ԱԺ բարձր ամբիոնից: Հարցվածներն ակնկալում էին նաև, որ հետհեղափոխական Հայաստանում պետք է ձևավորվեր ազգային քաղաքական օրակարգ, ինչը ևս տեղի չունեցավ:… Կարդալ ավելին »