«Իմ քայլը» իշխող խորհրդարանական դաշինքը ունի հանրային վստահության խայտառակ ցածր ցուցանիշներ.Գարեգին Պետրոսյան

Վերջին մի քանի հարցումների արդյունքերով պարզվել է, որ ոչնչի շուրջ ձևավորված «Իմ քայլը» իշխող խորհրդարանական դաշինքը ունի հանրային վստահության խայտառակ ցածր ցուցանիշներ: Այս հանգամանքը պայմանավորող հիմնական գործոնների թվում առանձնացվել են խորհրդարանականների անգործությունն ու տրանսգենդերի ելույթը ԱԺ բարձր ամբիոնից: Հարցվածներն ակնկալում էին նաև, որ հետհեղափոխական Հայաստանում պետք է ձևավորվեր ազգային քաղաքական օրակարգ, ինչը ևս տեղի չունեցավ:

Առանց գաղափարական հենքի, առանց հայեցակարգային ծրագրի իրար գլխի հավաքված մարդիկ, ովքեր ընդամենը մեկ ընդհանրություն ունեն՝ միասին խաչմերուկ ու փողոց են փակել, կամ շքապատշգամբից ողջունել այդ ամենը, կարո՞ղ էին արդյոք ազգային քաղաքական օրակարգ ձևավորել: Միանշանակ` ոչ..

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Քաղաքագետ Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով