Daily Archives: 23.05.2019

Նակոլկա Շուշոն պաշտոնանկ կարվի.Politik.am

Առաջիկայում ՊԵԿ-ում ևս փոփոխություններ են սպասվում։ Politik.am-ի տեղեկությունների համաձայն` ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանն էլ (Նակոլկա Շուշո) առաջիկայում պաշտոնանկ կարվի։ Ըստ մեր տեղեկությունների` Նակոլկա Շուշոն կոնֆլիկտ է ունեցել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ և որոշում է կայացվել, որ Նակոլկա Շուշոն պետք է հեռանա։

Խոսքս ուղղում եմ համապատասխան ֆեյքերին ու նրանց տաքուկ անկյուններում պախկված տերերին.Էդուարդ Շարմազանով

Երեկ համացանցում աչքովս մի քանի գրառումներ ընկան հետեւյալ բովանդակությամբ. Փաշինյանը շատ վատ է կառավարում, բայց Շարմազանովի խիստ քննադատությունը ամրացնում է նրա դիրքերը: Կարճ ասած՝ Նիկոլը պետք է հեռանա, բայց Շարմազանովը թող չխոսի: Խոսքս ուղղում եմ համապատասխան ֆեյքերին ու նրանց տաքուկ անկյուններում պախկված տերերին: Եթե Շարմազանովը քննադատելու իրավունք չունի, բա ո՞վ ունի, դո՞ւք, այ վախկոտներ, որ… Կարդալ ավելին »

Դավիթ Համբարձումյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադրեվել է.«Հրապարակ»

Երեկ քննչական մարմինը դադարեցրել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և ևս 3 հոգու նկատմամբ քրեական հետապնդումը անցյալ տարի Էրեբունի փողոցում տեղի ունեցած իրադարձությունների մասով` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։ Համբարձումյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ մեկ դրվագով մեղադրանքը մնում է․ «Երկու դրվագով էր, մեկով մնում է մեղադրանքը, դա նույն օրն է եղել, ինչ-որ Էրեբունիում։ Խուլիգանության… Կարդալ ավելին »

ՍԻՄ-ի եւ Ռեֆորմիստների ղեկավարները կոնսուլտացիաներ անցկացրեցին

Այսօր ՍԻՄ կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ <Սահմանադրական իրավունք միություն> կուսակցության ղեկավար ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ  եւ <Ռեֆորմիստներ> կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱԻ հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին երկրի ներքաղաքական եւ արտաքին քաղաքական հարցերը, Արցախի շուրջ ձեւավորվող իրավիճակը: Կուսակցությունների նախագահները մտահոգություն հայտնեցին դատական համակարգի վերաբերյալ գործադիր իշխանության ոտնձգությունների կապակցությամբ, ինչպես նաեւ հասարակությանը պառակտելու նոր մարտահրավերների կապակցությամբ: ՍԻՄ լրատվական ծառայություն

Փաշինյանին աջակցողների հանրահավաքը ևս մեկ անգամ ապացուցում է,որ նրա վարկանիշը լավ իջել է.Վահան Բաբայան

Շատ լավ է ,որ Փաշինյանին աջակցողները հանրահավաք են անում: Փաստորեն դա ևս մեկ անգամ ապացուցում է,որ նրա վարկանիշը լավ իջել է և արդեն նա ունի աջակցության կարիք: Պատկերացնում ՞եք մեկ տարի առաջ ժողովրդի մեծամասնության աջակցությունը վայելող մարդը արդեն ունի աջակցության հետ կապված խնդիրներ և գնում է նման քայլերի: Ռեֆորմիստների կուսակցության նախագահ`Վահան Բաբայան

Ումով՞ են համալրելու ձեր թափուր հաստիքները՝ ո՞ր մարշրուտով քայլածներով.Գևորգ Պետրոսյանը`դատավորներին

Կոչս օրինապահ դատավորներին… Եթե որևէ դատավոր սին աղմուկի կամ անդեմ հորդորի արդյունքում պետք է դիմում ներկայացնի աշխատանքից ազատվելու վերաբերյալ, ուրեմն նա իսկապես արժանի չէ իր պաշտոնին: Այդպիսի հայտարարություններից անմիջապես ընկճվող ու նահանջող մարդը, արդյոք՞, ի վիճակի է օբյեկտիվորեն պաշտպանել այլոց իրավունքները… Իհարկե՝ ոչ… Վախկոտ դատավորն անհուսալի արդարադատ է… Կոչ եմ անում չտրվել որևէ ազդեցության և… Կարդալ ավելին »

«Թավշյա» պաշտոնյաները ձգտում են զենքի թույլտվություն ձեռք բերել. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Մերօրյա «թավշյա» պաշտոնյաների նախասիրությունների մասին շրջանառվող տեղեկությունները մինչ օրս հնդկական պարերից և ակումբային-փաբային զվարճանքներից այն կողմ չեն անցել: Եվ եթե նախկինների նախասիրությունները չափվում էին թանկարժեք շարժական ու անշարժ նվերներով, ապա հեղափոխական պաշտոնյաների համար բացահայտած վերջին զվարճանքի տեսակը, պարզվում է, զենք կրելն է դարձել: 168.am-ին փոխանցված տեղեկատվության համաձայն՝ երիտասարդ մի քանի… Կարդալ ավելին »

Բաքուն վերցրեց Երևանի «պասը». խփում են նույն թիրախին.Անդրանիկ Թևանյան

Բաքուն վերցրեց Երևանի «պասը». խփում են նույն թիրախին ————— Ինչպես հայտնի է, Երևանից պաշտոնապես հնչեց մեղադրանք, որ Արցախում կան դավադիր ուժեր, որոնք կարող են պատերազմ հրահրել ու տարածքներ հանձնել, որպեսզի վնասեն «ժողովրդի կառավարությանը»։ Սա փաստացի «վերելակային» դիվանագիտության ու «ժողովուրդներին խաղաղության պատրաստելու» ծրագրի շրջանակներում հնչեցրած խոսք էր։ Պաշտոնական Երևանն այդպիսով Բաքվին լեգիտիմ հնարավորություն տվեց, հղում անելով… Կարդալ ավելին »

Կոչ եմ անում այլևս ՉՍԱՏԱՐԵԼ Փաշինյանին և «Իմ Քայլը» դաշինքին». Էլիզա Առաքելյան

4 տարի շարունակ ամեն օր, չեմ չափազանցնում, ամեն աստծո օր ու գիշեր այս հարթակում (և ոչ միայն) կռիվ եմ տվել հհկ-ի օրինազանցությունների, մեդիայի կատաստրոֆիկ իշխանամետության, անհատ հասարակական գործիչների` պաթոսի միջոցով մարդկանց աչքերը կապելու և անհատ քաղաքական գործիչների` կեղտը խալու տակ բրթելու դեմ: Բարձրաձայնել եմ յուրաքանչյուր արատավոր հասարակական երևույթ և իշխանական քարոզչամեքենայի ապազգային, հակահայրենական և հակապետական… Կարդալ ավելին »