Daily Archives: 09.05.2019

«Չեմ հիշում ժամանակաշրջան, որ զինվորը մայկա-տրուսիկ չունենար». Մարուքյան

«Այն, որ այս օրերին դժվար է փողով բանակից ազատվելը, դրանում վստահ եմ, այսինքն՝ արատավոր երևույթների սողանցքները փակվում են, բայց ասել, որ բանակի ներքին կառուցվածքը փոխվել ա, վաղ դատողություն կլինի»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Երեկվա ասուլիսի ժամանակ, խոսելով Սերժ Սարգսյանի հնարավոր ասուլիսի մասին, ՀՀ վարչապետը հայտարարել էր, թե լավ կլիներ… Կարդալ ավելին »

Ազատություն Արցախի հերոսներ Ռոբերտ Քոչարյանին ու Մանվել Գրիգորյանին.` Էդուարդ Շարմազանով

Շնորհավորում եմ փառապանծ Եռատոնի առթիվ: Մոսկվայի ու Ստալինգրադի հերոսների հետնորդները 1992-ի մայիսի 9-ին ազատագրեցին հայկական Շուշին: Փա՜ռք Մեծ Հայրենականի ու Արցախյան հերոսամարտերի հերոսներին: Կեցցե՜ Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության ու Սփյուռքի եռամիասնությունը: Հ.Գ. Ազատություն Արցախի հերոսներ Ռոբերտ Քոչարյանին ու Մանվել Գրիգորյանին: Էդուարդ Շարմազանով 

Լևոն Մնացականյանը շնորհավորական ուղերձ է հղել եռատոնի առթիվ

ԱՀ ԱԻՊԾ տնօրեն, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը շնորհավորական ուղերձ է հղել մայիսյան եռատոնի՝ Մեծ հաղթանակի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվա առթիվ: Այս մասին տեղեկացրել է ԱՀ ԱԻՊԾ լրատվական ծառայությունը։ Ուղերձում մասնավորապես գրված է․ «Հարգելի  հայրենակիցներ, Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Մայիսի 9-ի՝ Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման… Կարդալ ավելին »

Հերթական «կիքսը»․ Իգիթյանի դիվանագիտական երևակայության արդյունքը․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Երբեմն այնպիսի տպավորություն է, որ իշխող խմբակցությունում ոմանք ուղղակի ինքնագործունեությամբ են զբաղվում: Եվ եթե այլ հարցերում արձագանքը շատ մեծ չէ, ապա պաշտպանության, ինչպես նաեւ արտաքին քաղաքականության, խորհրդարանական դիվանագիտության ոլորտներում ցանկացած «բլթոց» կարող է լուրջ հետեւանքներ ունենալ: Մասնավորաբար, օրերս ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը հայտարարել էր, որ չի բացառվում, որ… Կարդալ ավելին »

Բակո Սահակյանը Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է Նիկոլ Փաշինյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը տիկնոջ՝ Անահիտ Սահակյանի հետ մայիսի 9-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ու Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Փաշինյանի վարկանիշը շարունակում է անկումը՝ 34 տոկոս. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ-ին մերձ մեր աղբյուրը տեղեկացնում է, որ այդ կառույցը հասարակական կարծիքի հերթական ուսումնասիրությունն է իրականացրել՝ պարզելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական վարկանիշը: Ըստ հարցման արդյունքների՝ Փաշինյանի վարկանիշը շարունակում է անկումը, գրանցելով նոր հակառեկորդ՝ 34 տոկոս: Ընդամենը երեք ամիս առաջ անցկացված հարցման համաձայն՝ Փաշինյանի վարկանիշը 30 տոկոսով ավելի բարձր էր: Փաշինյանի վարկանիշը նվազում… Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանն Արցախից լուսանկար է հրապարակել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, մայիսի 9-ի առավոտյան մեկնել է Արցախ մայիսյան եռատոնին՝  Շուշիի ազատագրման օրվան, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: Քիչ առաջ վարչապետը լուսանկար է հրապարակել` շնորհավորել եռատոնի կապակցությամբ: Շնորհավորում ենք հայ ժողովրդին եւ առանձնահատուկ՝ Արցախի հերոսական ժողովրդին Եռատոնի փառապանծ առիթով: Սիրելի՚ արցախցիներ,… Կարդալ ավելին »

Մարությանը խնդրել է «Արմենիա TV»-ին՝ այլևս չցուցադրել իր մասնակցությամբ ֆիլմերը, բայց մերժում է ստացել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արմենիա» հեռուստաընկերությունը գրեթե ամեն օր հիշեցնում է հայ հանրությանը, թե ով էր Հայկ Մարությանը մինչեւ քաղաքապետ դառնալը։ Էկրանից չեն իջնում նրա մասնակցությամբ կատակերգությունները, որտեղ նա Գառնիկ Ազիզյանի, սուպեր մամայի ու այլ տարբեր զվարճալի կերպարներ է մարմնավորում։ Իրար հերթ չեն տալիս գովազդային հոլովակները, որտեղ նա տարբեր ապրանքներ ու ծառայություններ է գովազդում։ Ի… Կարդալ ավելին »