«Չեմ հիշում ժամանակաշրջան, որ զինվորը մայկա-տրուսիկ չունենար». Մարուքյան

«Այն, որ այս օրերին դժվար է փողով բանակից ազատվելը, դրանում վստահ եմ, այսինքն՝ արատավոր երևույթների սողանցքները փակվում են, բայց ասել, որ բանակի ներքին կառուցվածքը փոխվել ա, վաղ դատողություն կլինի»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Երեկվա ասուլիսի ժամանակ, խոսելով Սերժ Սարգսյանի հնարավոր ասուլիսի մասին, ՀՀ վարչապետը հայտարարել էր, թե լավ կլիներ լրագրողները նրան հարցնեին՝ ինչպե՞ս էր, որ ՀՀ ազգային բանակի զինվորը մայկա-տրուսիկ չուներ, իսկ ձեր ընտանիքի անդամները միլիոնատերեր էին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի պատասխան,Մարուքյանն ասաց.

«Չեմ հիշում ժամանակաշրջան, որ զինվորը մայկա-տրուսիկ չունենար: Կարծում եմ՝ վարչապետը որոշակի փոխաբերական իմաստով է ասել, բայց որ մարդիկ միլիարդատերեր են դարձել, աներկբա է»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով