Ազգային ժողովում գոյություն ունի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով: Ամենահետաքրքիրն այն է, որ այս հանձնաժողովը, որը զբաղվում է երկրի գիտությամբ, կրթությամբ, մշակույթով, սրիտասարդության հարցերով, սպորտով եւ անգամ սփյուռքով, վստահվել է 29 տարեկան Մխիթար Հայրապետյանին:
Հիմա մի քանի արտահայտություններ այսօր՝ ապրիլի 16-ին Ազսգային ժողովում նրա ունեցած ելույթից.
«Պարոն Գեորգիսյան … տեղից ոչ մի խոսք», «իյա», «Պարոն Գեորգիսյան, լռեք», «Եթե չփոխեք այս ամենը՝ մենք կփոխենք մեր ոճը», «Չեմ ուզում, որ որեւէ մեկը խաբնվի մեր երիտասարդ տարիքին», «Ընդհանրապես չենք թողնի, ծըպ, ծըպ, ձեն հանեք ստեղից», «Այ քեզ բան, դու չի, դուք ա ձեզ համար», «Հետագայում, որ մի տասը րոպե ունենամ, կանդրադառնամ ձեզ, առհասարակ, պարոն Մարուքյան, մի չարաշահեք ու մի հակաճառեք տեղից»:
Քուչի մակարդակի ելույթ, այլ բնորոշում դժվար է տալ: Այսպես խոսում են շենքի բակում ինքնահաստատվելու փորձ անող 14-17 տարեկան, դպրոցում վատ սովորող կամ ընդհանրապես դպրոց չհաճախող տղաները:
Միայն մի հարց, եթե խաբնվենք ձեր երիտասարդ տարիքիան, ապա ի՞նչ եք անելու:
Հիմա ուշադրություն. այս երիտասարդի օգտին ԱԺ արտահերթ ընտրություններում ձայն է տվել 6 հազար 257 ընտրող:
Վարդան Մխիթարյան
Top-News.am