Հանկարծամահ է եղել բժշկական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս, «Արմենիկում» նախագծի ղեկավար Լևոն Գևորգյանը

Այսօր առավոտյան հանկարծամահ է եղել բժշկական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս, «Արմենիկում» նախագծի ղեկավար Լևոն Գևորգյանը։ Այս մասին հայտնում են նրա բարեկամները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հրաժեշտի արարողությունը կկայանա վաղը, ժամը 16։00-ին նրա հայրական տանը` Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում։

Նրա մահվան վերաբերյալ այլ տեղեկություններ առայժմ հայտնի չեն։

Գևորգյանը 68 տարեկան էր։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք` «Արմենիկումը» հայտնաբերվեց 1990-ական թվականներին, 1998 թ.-ին այն արդեն մուտք գործեց հայկական շուկա։ «Արմենիկումի» հեղինակները մեծ հեղաշրջում էին խոստանում համաշխարհային առողջապահության մեջ, ինչն այդպես էլ տեղի չունեցավ։ Հանրությանը ներկայացվեցին մի քանի հիվանդների բուժման պատմություններ, որոնց թվում էր նաև ՄԻԱՎ-վարակակիր Նիկոլայ Կալեսնիկովը, որը տարիներ առաջ մահացավ Ռուսաստանում։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով