ՊԱՐՈՆ ԱՆԱՆՅԱՆ ԵԹԵ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏՆԵՐԸ ՇՐՋԱՅՑ ԿԱՏԱՐԵԻՆ ՆՈՒՅՆ ԿԵՐՊ ԿՊԱՏՐԱՍՏՎԵԻ՞Ք…
Պարոն Անանյան ասելիքս կձևակերպեմ շատ հակիրճ, որպեսզի Ձեր պարտականություններով ծանրաբեռնված էլ ավել չծանրաբեռնվեք:
Եթե մաքսակետերով շրջայց կատարեին նախորդ վարչապետներից մեկն ու մեկը նույն կերպ կպատաստվեիք այդ շրջայցերին, թե՞ նախապես փայլացնել կտայիք ողջ մաքսակետերի տարածքները և մի քանի դրոշ էլ ցուցադրական կավելացնեիք: Չմոռանանք, նաև կավելացնեիք «առաջին»-ի նկարը:
Ինչպե՞ս ընկալենք Ձեր մոտեցումը՝ անհարգալից վերաբերմունք վարչապետի հանդեպ, թե՞ ուղղակի տեղում չեք:
Եվ այո, շատ ճիշտ նկատեցիք՝ լրագրողների հարցերին պատասխանելուց, ամենամեծ մեղավորը դուք եք, և եթե դուք տեղում չեք որպես ղեկավար, ստորադասները մեղավոր չեն և հենց առաջին հերթին դուք պետք է ականջալուր լինեիք վարչապետի առաջարկին և հորդորին, հետո նոր Ձեր ստորադասները՝ ըստ հասակի և պաշտոնական դիրքի, բայց, ոչ հասարակ աշխատողը, քանի որ ցուցադրվեց անմիջականորեն Ձեր մոտեցումը և Ձեր վերաբերմունքը և մաքսակետի գործունեության և ՀՀ դրոշի հանդեպ:
Իսկ եթե իրոք համոզված եք, որ Ձեր հեռանալով կտուժի ՊԵԿ համակարգը, ապա ինչպես դա ընկալենք որպես շանտա՞ժ: Եվ եթե կարծում եք, որ այդ համակարգը դուք եք ներդրել և Ձեր հեռանալով այն կարող է չաշխատել, այն է համակարգի գործունեությունը պայմանավորում եք Ձեր ներկայությամբ, ապա ստիպված եմ հիասթափեցնել Ձեզ, ուրեմն Ձեր ներդրած համակարգը անձերի համակարգ է և դրանից օր առաջ պետք է ազատվել:
Կարծում եմ Վարչապետը կատարվածի վերաբերյալ շատ ավելի խորքային խորհելու առիթ ունի, մասնավորապես Ձեր վարքագծի և հենց իր անձի հանդեպ ունեցած վերաբերմունքի շուրջ, քանց թե հասարակ աշխատակցի հեռացումն ու հրապարակային ստորացումն էր:
Ժամանակին խորհելը և ճիշտ որոշում կայացնելը օգտակար է և΄ առողջության, և΄ հեղինակության համար:
Հարգանքներս…
Սյուզան Սարգսյան