Մահվան ելքով վրաերթ Երևանում

Այսօր՝ ապրիլի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում՝ 22 շենքի դիմաց, Երևանի բնակի՝ 28-ամյա Դավիթ Բարսեղյանը իր վարած Opel մակնիշի 35 MA 964 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած թիվ 17 բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է վրաերթի ենթարկվածի մահը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայրի հարևանությամբ բնակվողները փորձում էին փակել ճանապարհը, քանի որ ասում էին, որ նշված հատվածում հաճախակի են տեղի ունենում ավտովթարներ, վրաերթեր, այդ թվում՝ ողբերգական, ու բազմաթիվ անգամներ դիմել են ճանապարհային ոստիկանություն ու Երևանի քաղաքապետարան, որպեսզի նշված հատվածում տեղադրվի արհեստական անհարթություն, ինչը զսպաշապիկ կլինի որոշ վայ-վարորդների համար, ովքեր «չեն տանջի գազի սեղմակը»։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով