Մահվան ելքով վրաերթ Երևանում

Загрузка...

Այսօր՝ ապրիլի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում՝ 22 շենքի դիմաց, Երևանի բնակի՝ 28-ամյա Դավիթ Բարսեղյանը իր վարած Opel մակնիշի 35 MA 964 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած թիվ 17 բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է վրաերթի ենթարկվածի մահը։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայրի հարևանությամբ բնակվողները փորձում էին փակել ճանապարհը, քանի որ ասում էին, որ նշված հատվածում հաճախակի են տեղի ունենում ավտովթարներ, վրաերթեր, այդ թվում՝ ողբերգական, ու բազմաթիվ անգամներ դիմել են ճանապարհային ոստիկանություն ու Երևանի քաղաքապետարան, որպեսզի նշված հատվածում տեղադրվի արհեստական անհարթություն, ինչը զսպաշապիկ կլինի որոշ վայ-վարորդների համար, ովքեր «չեն տանջի գազի սեղմակը»։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Նմանատիպ նորություններ

Ապրիլի 23-ի երեկոյան ՔՊ-ականները ռեստորանում մեծ խ... «Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ իշխանությունները, Քաղաքացու օրից զատ, պատրաստվում են ապրիլի 23-ին, այնուամենայնիվ, «տ...
Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ շանտաժի և ս... Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ շանտաժի և սպառնալիքի ալիքի վրա իշխանազավթման առաջին փուլը: Սուտ խոստումների, կեղծիքի, շանտաժի միջոցով հնարա...
ԱԱԾ պետի պաշտոնավարումը կախված է Սանասարյանի գործի... «Իրատես» թերթը գրում է. «Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի շուրջ ստեղծված իրավիճակը ներիշխանական կյանքում ամեն ինչ իրար է ...
Լիլիթ Մակունցի համար ԱԺ-ն նոր «Տոյոտա Քեմրի» է գնե... «Լիլիթ Մակունցի համար ԱԺ-ն նոր «Տոյոտա Քեմրի» է գնել, նա չի ցանկացել Վահրամ Բաղդասարյանին սպասարկող մեքենան իրեն սպասարկի, իսկ հանձնաժողովի նախագա...
Քարաթափման հետևանքով Կապան-Քաջարան ճանապարհահատված... ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Մ2 Երևան-Երասխ-Գորիս-...
Ամբոխը ստացավ այն, ինչի դեմ առերևույթ պայքարում էր... Ով էր ճիշտ և ով սխալվեց ———— Անցած տարի այս օրը անսպասելի ձևակերպում հնչեց։ Անսպասելի ոչ թե բովանդակության, այլ ձևի առումով։ Թեև ասում են...
Հիմա ով՞ է մեղավոր ձեր խնդիրների համար,հիմա ում՞պե... Մեկ տարի է Սերժ Սարգսյանը երկրի ղեկավար չի:Մարդիկ ինչ՞էին սպասում և ինչ ստացան: Սպասում էին համերաշխություն և սեր,ստացան բաժան բաժան եղած հասար...
«Եվրոպական ամբիոններից քեզ հռչակել ես` որպես ժողով... Ախպե'ր, բա դու առավոտվանից իրիկուն Եվրոպական ամբիոններից քեզ հռչակել ես` որպես ժողովրդի ընտրյալ, բա էտ Ղարաբաղի հարցը ինչի՞ ես ուզում փաթաթել ժողո...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...