Տարակուսանքով տեղեկացանք առաջիկա Մեռելոցը աշխատանքային օր նկատելու որոշման մասին, Aysor.am-ի հարցմանն ի պատասխան ասել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
«Մեռելոցները կարևոր են հարգանքի տուրք մատուցելու մեր ննջեցյալներին, նաև անհրաժեշտ են իբրև մշակույթ, որով դարերով ապրել է մեր ժողովուրդը։ Հայոց Եկեղեցին ունի տաղավար տոներին հաջորդող հինգ Մեռելոց օր, որոնցից երեքը՝ Սուրբ Ծնունդինը, Զատկինը և Խաչվերացինը, ՀՀ կառավարության կողմից անցյալում հայտարարվում էին ոչ աշխատանքային օր»,- նշել նա:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
«Անհասկանալի է այս հետքայլը»,- ընդգծել է նա՝ հույս հայտնելով, որ ՀՀ իշխանությունները այս հարցի կարևորությանը կանդրադառնան։