Ես վստահ եմ՝ Ռոբերտ Քոչարյանը կրակելու հրահանգ չի տվել.«Հրապարակ»

«Էդ խնդիրները, ես գտնում եմ, որ գնում ա ճշտումներ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ՝ ինչ ձեւով ա լինելու բանակցության ձեւաչափը։ Ինչ մնում է Արցախի ներգրավման հարցը՝ Ադրբեջանը չի համաձայնելու, խնդիր ա, որ պիտի լուծվի։ Ես իմ դիրքորոշման մեջ ասել եմ, որ Արցախը պետք է մասնակցի, բայց դա այս փուլում ես չեմ պատկերացնում»։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, որ Արցախը մասնակցելու է Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցություններին։

Անդրադառնալով մյուս տարի Արցախի ընտրություններին մասնակցելուն՝ Բաբայանն ասաց, որ իրենք ստորագրահավաք են իրականացնելու՝ պարզելու ժողովրդի տրամադրությունը․ «Ես հասարակության հետ հանդիպումներ ունեմ, փորձում եմ ճշտել ժողովրդի դիրքորոշումը՝ ինչքանով են ընդունում, նոր դրանից հետո ստորագրահավաք ա լինելու, պարզելու ենք՝ էն հնարավորությունը՝ մենք մասնակցո՞ւմ եք, թե՞ չէ։ Էսօր խոսել՝ հիմնական մրցակիցներ եւ այլն, ճիշտ չեմ համարում, մի տարի դեռ կա։ Պատրաստվում ենք օրենքով շարժվենք, երբ ես Հայաստանում մասնակցել եմ ընտրություններին, 5 տարի կացություն չեմ ունեցել, էդ դեպքում Հայաստանն էլ պետք է ինձ արգելեր։ Մենք մի երկիր ենք, փորձում ենք այդ մարդկանց հասկացնել՝ օրենքը ընտրական մի պահեք։ Ես բարձրաձայնեցի, որ էսօրվա գործող ղեկավարը՝ Բակո Սահակյանը, եկել ա 1999 թվականին՝ Մոսկվայից, 2007 թվից ո՞նց ա դառել նախագահ, 10 տարի կացությո՞ւն կա։ Թուղթ են տալի՝ ժամանակ առ ժամանակ գնացել-եկել է, ես էլ եմ ժամանակ առ ժամանակ գնացել-եկել։ Ես ոչ մեկին մրցակից չեմ համարում։ Պարոն Բաբայանն իր համար չի անում, էսօր ահագին երեխեք կան, որ եկել են, ստեղ սովորել, իրավունք չունեն էնտեղ մասնակցել պառլամենտական ընտրություններին, դուք ճի՞շտ եք դա համարում»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Խոսելով Մարտի 1-ի քրեական գործից՝ Բաբայանն ասաց, որ պետք է պարզել, թե ովքեր են կրակելու հրահանգ տվել, ովքեր են կատարողները․ «Մարտի 1-ին եղել ա 10 սպանություն, մեզ պետք է պարզել՝ այդ սպանությունների հրահանգն ով է տվել, ով ա կատարել, կա՞ որեւիցե բան, որ կատարվել է, չկա՞, ես չգիտեմ։ Ապա հարց ա ծագում՝ ի՞նչ Մարտի 1-ից եք խոսում, մինչեւ սա չլինի, խոսել Մարտի 1-ից․․․ մինչեւ դա չերեւա, ես մնացածը համարում եմ ձեւական»։

Ըստ նրա՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի տվել կրակելու հրահանգ․ «Ես ոչ թե դա գիտեմ, ես դա վստահ եմ, որ հրամանը չի եղել իրենից, մնացածը դուք մտածեք, մենք մոռանում ենք, որ ընտրություն էր եղել այդ ժամանակ, Քոչարյանը հանձնման փուլում էր, քննություն ա գնում, ես հո չե՞մ ուղղորդելու, Քոչարյա՞նն ա հրաման տվել՝ թող իրեն մեղադրեն։ Ես եղել եմ դեմ էդ իշխանություններին, տեղյակ չեմ՝ ով ինչ ա հայտարարել, ինչի համար են արտակարգ դրություն հայտարարել, ես Մարտի 1-ի հետ կապ չունեմ, ես ձեզ ասում եմ որպես քաղաքացի, թիվ 1 խնդիրը՝ ով ա հրաման տվել, ով ա կրակել։ Հիմա ինչի՞ համար եք դատում, ասում են՝ սահմանադրական կարգը տապալելու, ասում եմ՝ բերեք դատարան, տեսնենք։ Ընդհանուր Մարտի 1-ի գործը, մինչեւ սպանության հրաման տվողները, կրակողները չպարզվեն, ես անվանում եմ ցիրկ, չեմ ուզում ո՛չ սրա կողմը լինեմ, ո՛չ նրա»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով