Shamshyan.com-ը հրապարակել է լուսանկարներ՝ երեկ Եղեգնաձորում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի և Վայոց Ձորի Եղեգիս համայնքի Արտաբույնք համայնքի ղեկավար Արմեն Սեդրակյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից:
Աղբյուրի փոխանցմամբ՝ լուրի հրապարակումից հետո Ս. Բագրատյան հերքել է, թե իր մասնակցությամբ որևէ միջադեպ է եղել՝ ընդգծելով, որ այդ ամենն ընդամենը հերյուրանքներ են:
Հիշեցնենք, որ ավելի վաղ կայքը տեղեկացրել էր, որ Վայք քաղաքի բնակիչ, 38-ամյա Ռազմիկ Տոնոյանը, ով փոխմարզպետն է, հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ու Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Սեդրակյանը երեկ հարձակվել են իր վրա, անհարգալից վերաբերմունք ցուցաբերել, իր հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, անվայել արտահայտություններ արել: Փաստի առթիվ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասները՝ սկզբանղբյուրում: