Այսօր լռելը վաղը կարող է հարցի լուծումը անհնարին դարձնել.Փաստաբան

Հարգելիներս այսօր ցանկանում եմ խոսել Երևանի 94-րդ մանկապարտեզի դեպքի մասին:

Վստահորդիս՝ 3,5 տարեկան որդին 2018թ. սեպտեմբերից հաճախել է այդ մանկապարտեզը: Ողջ ժամանակահատվածում երբ երեխան այցելել է պարտեզ նրա մարմնի վրա ծնողը մշտապես նկատել է ճանգրածներ, կծածի հետքեր ,հետագայում նաև կապտուկներ,որոնք լուրջ անհանգստանալու առիթ են տվել, նա ամեն քերծվածքի և հետագայում կապտուկների վերաբերյալ, զրույց-պարզաբանումներ է ունեցել խմբի դաստիարակի հետ,ով նշել է,որխմբում կա մի չարաճճի և հնարավոր է միմյանց հրմշտած լինեն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սակայն 2019թվականի մարտի կեսից,երբ երեխան սկսել է պարզ խոսել, մայրիկին պատմել է,որ դաստիարակը իրեն հարվածել է,հրմշտել է, նաև ցույց է տվել, թե ինչպես է թևից քաշել՝ կճմտել: Մայրը երեխայի դժգոհությունների մասին կրկին հայտնել է դաստիարակին և կրկին պահանջել բացատրություն ,սակայն վերջինս հերքել է :

«Viber » հավելվածի ծնողների խմբում ունեցած զրույց-քննարկումների ընթացքում ծնողների մեծամասնությունը նույն դաստիարակի վերաբերյալ հայտնել էին իրենց դժգոհությունները ,չնայած կային և գոհ ծնողներ: Ըստ ծնողների քննարկումների ՝ծնողներ են եղել,ովքեր գրել են ,որ անձամբ են տեսել երեխաներից մեկին խփելուց,հրելուց,ինչն էլ վստահորդիս մոտ վերջնականապես հաստատում են իր կասկածներն ու իր երեխայի խոսքերը :Ի զարմանս ծնողների , երեկոյան դաստիարակը հայտնում է ,տնօրենի կողմից նշանակված մարտի 20-ին ծնողական ժողովի մասին:

Մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից հրավիրված ծնողական ժողովի ժամանակ քննարկվում են բոլոր դժգոհությունները, որի ընթացքում իմ վստահորդը իր որդու մարմնի վրայի կապտուկների և վախերի մասին նույնպես բարձրաձայնել է: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը հայտնում է, որ 15-օրյա ժամկետում հարցին լուծում կտա, հերթական հրավիրված ժողովին՝ 28.03.19թ. տնօրենը հայտնել է , որ դաստիարակին ուղարկում է ամենամյա հերթական արձակուրդի, որպեսզի դաստիարակը վերագտնի իրեն, հասկանա որտեղ է իր բացթողումը…:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մանկապարտեզում գոյություն ունեցող խնդրի մասին գրվել է« Ֆեյսբուք» սոցալական կայքում, որի կապակցությամբ ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում՝ իմ վստահորդից հաղորդում է ընդունվել և նյութեր են նախապատրաստվել:

2019թ. ապրիլի 05-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի ավագ հետաքննիչը քննարկելով վստահորդիս հաղորդման հիման վրա նախապատրաստված փաստաթղթերը՝ որոշել է՝ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Հետաքննիչի կողմից քննարկվող փաստաթղթերում առկա էր «Viber » հավելվածի ծնողական խմբի գրագրությունները՝ ի հավաստումն դժգոհություններ և բողոքներ հայտնող ծնողների մեծամասնության մասին, որոնք հատ-առ-հատ նշել են երեխաների նկատմամբ դաստիարակի ոչ պատշաճ վարքագծի մասին, թե ինչ են տեսել ,ինչ են լսել: Ծնողներից մեկը գրում է ,որ այլևս չի կարող լռել այդ ամենի մասին:

Հետաքննիչի որոշումից երևում է, որ օրեր առաջ դժգոհություններ և բողոքներ ունեցող ծնողները,նույնաբովանդակ բացատրություններ են տվել, որով հայտնել են ,որ դաստիարակից բողոքներ չունեն: Նման պայմաններում անհասկանալի է, թե ինչու են այդ ծնողները ոստիկանությունում բացատրություններ տալու ընթացքում՝ իրենց դժգոհությունները փոխարինել գոհունակություններով :

Վստահորդս՝ իր բացատրությունով նշել է, որ երեխան հոգեբանական ապրումներ է ունեցել, ինչպես նաև ներկայացրել է երեխայի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը, որից պարզ է դառնում, որ 2018թվականի հոկտեմբերի վերջից մինչ 2019թվականի մարտը երեխայի մոտ հայտնաբերվել է սթրեսի հորմոն՝«Կորտիզոլ»-ի խանգարումներ :

Հարգելի՛ ընթերցող, մենք հանդիպումներ ենք են ունեցել Քաղաքապետարանի հանրակրթության բաժնի պետի և բաժնի այլ աշխատակիցների հետ,Մալաթիա վարչական շրջանի ղեկավարի տեղակալի , նույն թաղապետարանի կրթության և մշակույթի բաժնի ներկայացուցչի հետ ՝ ներկայացրել ենք այս արատավոր երևույթը,և բոլորը հարցին լուծում տալու համար սպասում էին ոստիկանության որոշմանը:

Մինչ ոստիկանության Մալաթիայի բաժնի ավագ հետաքննիչի կողմից իր որոշումը կայացնելը,մանկապարտեզի այժմյան տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի տրված հարցազրույցից պարզ էր,որ այն բոլոր ծնողները ովքեր «Viber »հավելվածի միջոցով հայտնել էին իրենց բողոքներն ու դժգոհությունները տվյալ դաստիարակի վերաբերմունքից, վարվելակերպից երեխաների նկատմամբ, դաստիարակման մեթոդաբանությունից՝ ոստիկանությունում բովանդակային այլ բացատրություններ են տվել կամ տալու:

Ինչ վերաբերում է, որ ծնողը երեխային դատաբժշկական փորձաքննության ներկայացնելուց հրաժարվել է,որն էլ դարձել էր բոլորի կողմից շահարկման առիթ՝ նույնպես ունի իր տրամաբանական պատասխանը, ոչ թե երեխայի մարմնի վրա ընդհանրապես չեն եղել կապտուկներ,այլ քանի որ ծնողական ժողովի ժամանակ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը խնդրել է ծնողին որևէ քայլ չձեռնարկել,այդ կապակցությամբ դիտողություն է արել և նածազգուշացրել դաստիարակին:

Բնականաբար ծնողը հույս է ունեցել,որ այդ հարցը լուծվելու է, ինչպես մանկապարտեզի աշխատակիցներն ու դաստիարակին «պաշտպանող »ծնողներն էին ասում «պատերի ներսում»: Սպասելով լուծման ընթացքին, ժամանակի մեջ/երկու շաբաթ անց/ ՝նյութերի նախապատրաստման փուլում այդ վնասվածքները կապտուկները լավացել և անցել էին: Ինչը նույնպես իր չարաբաստիկ դերը ունեցավ այս դեպքի հանգուցալուծման համար:

2019թվականի ապրիլի 10-ին վստահորդս հրավիրվել է մանկապարտեզ ,որտեղ քաղաքապետարանի հանրակրթության ներկայացուցչի և լրագրողի ներկայությամբ դաստիարակին արձակուրդ ուղարկած տնօրենի ժ/պ –ը հայտնել է, որ միայն իմ վստահորդը չէ բողոքել դաստիարակից ՝ այլ ծնողների կողմից նույնպես եղել են դժգոհություններ : Նշել է նաև ,որ տվյալ ծնողի հետ լավ ընկերեկան հարաբերությունների մեջ են: Այնինչ Երևանի ավագանու նիստի ժամանակ քաղաքապետի տեղակալը հայտարարել է, որ ինչ-որ վրեժխնդրություն կա, սակայն չի պարզաբանում ում կողմից ում նկատմամբ:

Իմ վստահորդը վստահաբար հայտնում է,որ որևէ վրեժխնդրության խնդիր չի հետապնդում,դրա պատճառն էլ չկա: Իրեն միայն ու միայն իր երեխայի առողջական վիճակն է հուզում:
Դիմելով մեր օրինապահ մարմիններին և կրթական ոլորտի համակարգողներին, խնդրում եմ՝ այս մեկ դեպքի չապացուցված լինելը որպես օրինաչափություն չընդունել, խնդիրը կա ՛,և պետք էր ոչ թե միայն ֆիզիկական բռնությունը քննության առարկա դարձնել, այլ առհասարակ Երեխաների նկատմամբ վատ վերաբերմուքնը,որը բաղկացած է նաև ՝հոգեբանական , հoգատարության պակասի , դաստիարակության մեթոդիկայից և այլն: Սույն դեպքում, հետաքննիչի կողմից հաշվի չի առնվել այն,որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը իր բացատրությունով հայտնել է,որ դաստիարակի կողմից կազմակերպչական և կրթաուսումնական առումով թերություններ հայտնաբերվել են:

Պետական մարմինների համար առաջնահերտ ուշադրության կենտրոնում պետք է լինի երեխայի իրավունքներն ու օրինական շահերը:

Պետք է պարզվեր՝ արդյոք այն անձի կողմից ում վրա դրված է երեխայի դաստիարակության և խնամքի պարտականություն՝ սույն դեպքում ուսումնական հաստատության մանկավարժի/դաստիարակի/ կամ այլ աշխատողի կողմից երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով ՝ երեխայի իրավունքների և օրինական շահերի էական խախտում առաջացել է ,թե ոչ:

Դեպքից ի վեր ՝ երեխան այլևս չի հաճախում մանկապարտեզ : 25.04.2019թվականին «Կորտիզոլ»-ի հերթական ստուգման արդյունքում պարզվել է, որ հորմոնի մակարդակը նորմայի մեջ է:
Դիմում եմ բոլոր ծնողներին,առհասարակ մեր հասարակությանը ,նման դեպքերում անմիջապես ձեռնամուխ եղեք՛ ,ահազանգեք բոլոր պատկան մարմիններին, մի թողեք «հարցը սառի»:Երկաթը տաքտաք են ծեծում:

Եթե կա խնդիր խոսե՛ք, լսելի դարձրեք այն, մասնավորապես երբ խոսքը գնում է երեխաների մասին, մանկավարժի բարձր կոչումը կրողների մասին:

Անտարբերությունը հղի է բացասական հետևանքներով,հնարավոր է այսօր խնդիրը Ձեր երեխային չի վերաբերում, սակայն « այսօր լռելը» վաղը կարող է հարցի լուծումը անհնարին դարձնել:

Փաստաբան`Գայանե Ղուլյանի գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով