Daily Archives: 08.04.2019

«Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանքը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանքը: Հիշեցնենք, որ Ղազարյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքեր կամ պարտադիր այլ վճարումներ վճարելուց չարամտորեն խուսափելու համար»։

Արարատ Խանդոյանն առաջարկեց ԵԿՄ-ի օրակարգում ավելացնել ԼԳԲՏ համայնքի անդամների վերացման հարցը

ԵԿՄ համագումարում նախագահի ընտրությունից հետո՝ Արարատ Խանդոյանը, ձայնի իրավունք խնդրելով, առաջարկեց օրակարգային խնդիրների մեջ ավելացնել ԼԳԲՏ համայնքի անդամների վերացման հարցը։ Իր խոսքում նա ասաց․ «Երբ ԵԿՄ-ն ձևավորվեց նման երևույթներ չկային, բայց հիմա դա մեզ ներսից է կրծում։ Ես հորդորում եմ, որ ԵԿՄ անդամները ուշիուշով հետևեն այս ամենին և հասարակությունից վերացնեն նման կեղտերին»։ Համագումարի մասնակիցները առաջարկությանն… Կարդալ ավելին »

Վահրամ Սահակյանի Քառատողը ՝ նվիրված ԱԺ-ին

Թատերագիր, դերասան և գրող Վահրամ Սահակյանը իր ֆեյսբուքյան էջում քառատող է հրապարակել՝ նվաիրված Ազգային ժողովին։ Նա գրել է․ « Ախ, ազգային մեր ժողով, Առաջ վատն էիր, փողով, Հիմա մեջդ լցվեց օդ, Չորսից մեկդ դարձավ  գ7..»