Daily Archives: 08.04.2019

Կարեն Ղազարյանին դիվերսանտ ներկայացնելը և 20 տարի ազատազրկելն Ադրբեջանի հերթական ցինիզմն է. Նաիրա Զոհրաբյանի ելույթը` ԵԽԽՎ-ում.tert.am

Այսօր մեկնարկած ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը խոսել է Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանի մասին, ում ադրբեջանական դատարանը դատապարտել է 20 տարվա ազատազրկման։ Զոհրաբյանն ասել է, որ Կարենի հանդեպ տեղի ունեցածը ցինիկ մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ աշխարհին և պայմանավորված է բացառապես Կարենի հայ լինելով։ Զոհրաբյանը միջազգային իրավապաշտպան կառույցներին կոչ է արել անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ… Կարդալ ավելին »

Մարիա Կարապետյանը ստում է․ Նաիրա Զոհրաբյան

Ստրասբուրգից հետևեցի «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Մարիա Կարապետյանի բոցաշունչ ելույթին ԱԺ ամբիոնից: Ինչպես միշտ, օրակարգից դուրս ելույթ՝ իրեն հոգեհարազատ հասարակական կազմակերպությունների շահը պաշտպանելու համար: Տիկին Կարապետյանի յուրաքանչյուր բառը սուտ է և ապատեղեկատվություն: Երևի թե հեղափոխական նոր թրենդի մեջ է ստախոսությունը, մանիպուլյացիան, ապատեղեկատվությունը, բայց վստահեցնում եմ ձեզ՝ իմ դեպքում դա ուղղակի չի անցնելու: Մնացածը, շատ ավելի… Կարդալ ավելին »

«Հանուն ոչնչի» զոհված հերոսներն ու «ստրուկների ապստամբությունը»․ կարծիք

Արթուր Դանեիլյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Հազարավոր զինվորներ զոհվել են հանուն ոչնչի». Աննա Հակոբյան Նիցշեն իր «Բարոյականության Ծագումնաբանության» մեջ նկարագրում է «ստրուկների ապստամբություն» կոչեցյալը: Երբ, թույլ կամքով մարդ լինելու պատճառով ոմանք կյանքում անհաջողակ են, նրանք բարոյականությունը ինվերզիայի են ենթարկում և էլիտաների, ասել է թե, հաջողության հասածների, բարոյական հայացքներին հակադրվելով, վերջիններիս անվանում են չարիք: Այսինքն,… Կարդալ ավելին »

Ես ամեն գնով օրենքի շրջանակներում պայքարելու եմ սեռաշեղվածների և քայքայիչ աղանդների գաղափարների տարածման դեմ. Գևորգ Պետրոսյան

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ, հասկանում եմ, որ այս գրառումս շատ արագ դառնալու է լայն քննարկման առարկա և ուղղվելու է իմ դեմ։ Չեն բացառվում նաև իմ դեմ դատական հայցերն ու քրեական գործեր հարուցելու նպատակով իրավապահ մարմիններին ուղղվող դիմումները։ Միևնույնն է՝ չեմ դադարելու պայքարս մեր պետությունը… Կարդալ ավելին »

Տարվա չորս եղանակները անվանափոխեք՝ դարձնելով գարունը՝ Հպարտ, ամառը՝ Երջանիկ, աշունը Թավշյա և ձմեռը՝ Թրաշով. Աշոտյան

Փաստորեն, “Քաղաքացու օր” սահմանելու օրինագիծը ԱԺ-ում քննարկվում է արդեն։ Ինչ խոսք, հրաշալի նախաձեռնություն է, բայց մի տեսակ կիսատ է: Կրկնում եմ առաջարկությունս։ Կարող եք սա էլ «copy-paste» անել։ Առաջարկում եմ, որ այս իշխանությունները, ինչպես իրենց հարգող յուրաքանչյուր հեղափոխականներ, ամբողջությամբ վերանայեն օրացույցը և մտցնեն նոր, հեղափոխական օրացույց: Օրինակ՝ 1. Վերացնել նահանջ տարին, որովհետև Նոր Հայաստանում նահանջ… Կարդալ ավելին »

Իրենից բացարձակապես ՈՉԻՆՉ չներկայացնող Աննան, խոսելով ապրիլյան քառօրյաի մասին, ասել է․ «Մենք նրանց զոհեցինք հանուն ոչնչի».Ռոբերտ Հայրապետյան

ԱՄՆ-ում արված հարցազրույցներից մեկում ոչնչի դիմաց 150$ պահանջած ու իրենից բացարձակապես ՈՉԻՆՉ չներկայացնող Աննան, խոսելով ապրիլյան քառօրյաի մասին, ասել է․ «Մենք նրանց զոհեցինք հանուն ոչնչի»։ 1. Սա միտք է, որը հնչել է մի կնոջ կողմից, ում ընտանիքը եկավ իշխանության Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը պղծելով։ 2. Սա միտք է, որը հնչել է մի կնոջ կողմից,… Կարդալ ավելին »

Փաշինյանը չի կարողանում ապահովել հասարակության խաղաղ կյանքը.՝Վահան Բաբայան

Ամբողջ երկիրը խառնել են իրար: Իշխանությունները սենց՞են ուզում ներդրումներ բերել:Սենց՞են ուզում համերաշխ հասարակություն կառուել:Պարզ է չէ՞որ նման անկայուն երկրում որտեղ կատարվում է այն ինչ այսօր կատրվում է չի կարող զարգանալ և ներդրումներ ունենալ: Ցույցեր,հրաժարականներ,պահանջներ,բախումներ…Փաշինյանը չի կարողանում ապահովել հասարակության խաղաղ կյանքը: Ռեֆորմիտների կուսակցության նախագահ՝Վահան Բաբայան

Դատարանի շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ընկերության բազմաթիվ աշխատակիցներ

Այս պահին դատարանի շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ընկերության բազմաթիվ աշխատակիցներ: Վերջիններս պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել երկամսյա կալանքը: