Daily Archives: 05.04.2019

Վալերի Բրյուսովի անվան համալսարանի մեծ դահլիճում կայացավ «Քառօրյա Կյանք» միջոցառումը

Վալերի Բրյուսովի անվան համալսարանի մեծ դահլիճում կայացավ «Քառօրյա Կյանք» միջոցառումը Ապրիլի 4-ի երեկոյան, Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի մեծ դահլիճում, ԵՊԼՀ-ի և Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության համատեղ ջանքերով կայացավ «Քառօրյա Կյանք» խորագիրը կրող միջոցառումը, որը նվիրված էր Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին: Միջացառման պատվավոր հյուրերի շարքում՝ բարձրաստիճան զինվորականներ էին, կուրսանտներ և ազատամարտիկներ, Ապրիլյան… Կարդալ ավելին »

Թանկացել է հացը, բանջարեղենն ու մսամթերքը

Հացաբուլկեղենն ու ձավարեղենը 2019թ.–ի մարտին, 2018թ.–ի համեմատ, թանկացել է 3,8%–ով, ամսվա ընթացքում`1%–ով։ Այս մասին են վկայում Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները։ Վիճակագրական տվյալներով, ալյուրի գինը տարվա ընթացքում աճել է 4%–ով, ամսվա ընթացքում` 0,5%–ով։ Միաժամանակ, հացը հաշվետու ժամանակահատվածում թանկացել է համապատասխանաբար 5% և 1,3%–ով։ Ընդհանուր առմամբ, պարենային ապրանքների գները 2019թ.–ի մարտին, 2018թ.–ի մարտի համեմատ, ավելացել են 3,5%–ով,… Կարդալ ավելին »

Երևան-Գյումրի երթուղու նոր էլեկտրագնացքի առաջին ուղևորը Նիկոլ Փաշինյանն է

Երևան-Գյումրի երկաթուղային երթուղին ապրիլի 5-ից կսպասարկի նոր, թվով երկրորդ էլեկտրագնացքը։ Էլեկտրագնացքի առաջին ուղևորը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։ Վարչապետը շրջայց կատարեց Սասունցի Դավիթ երկաթուղային կայարանում, այնուհետև Գյումրի մեկնեց գնացքի մեքենավարի կողքին նստած։ Երևանից Գյումրի ճանապարհահատվածը նոր գնացքը կանցնի 2 ժամ, 10 րոպեում։ Այն նախորդի համեմատ ավելի մեծ թվով ուղևորներ կկարողանա տեղափոխել։ ԷՊ2Դ էլեկտրագնացքը գնվել է… Կարդալ ավելին »

Համաներումով ազատված շուրջ 71 անձ հանցագործություն է կատարել.Վ․ Օսիպյան

ՀՀ–ում այս պահի դրությամբ համաներումով ազատված շուրջ  71 անձ կատարել է 131 հանցագործություն։ Այս մասին այսօր՝ ապրիլի 4–ին կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Ոստիկանապետի խոսքով՝ ՀՀ–ում քաղաքացիներն ավելի զգայուն են դարձել։ «Եթե նախկինում ուշադրություն չէին դարձնում որեւէ արարքի, որովհետեւ մտածում էին, որ համապատասխան իրավական գնահատականի չի արժանանա, այսօր ցանկացած բանի համար… Կարդալ ավելին »