Համաներումով ազատված շուրջ 71 անձ հանցագործություն է կատարել.Վ․ Օսիպյան

ՀՀ–ում այս պահի դրությամբ համաներումով ազատված շուրջ  71 անձ կատարել է 131 հանցագործություն։ Այս մասին այսօր՝ ապրիլի 4–ին կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

Ոստիկանապետի խոսքով՝ ՀՀ–ում քաղաքացիներն ավելի զգայուն են դարձել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Եթե նախկինում ուշադրություն չէին դարձնում որեւէ արարքի, որովհետեւ մտածում էին, որ համապատասխան իրավական գնահատականի չի արժանանա, այսօր ցանկացած բանի համար քաղաքացիները դիմում են ոստիկանություն»,–ասաց նա։

Ոստիկանապետի խոսքով՝ եղել են դեպքեր, երբ բնակարանային գողության համար դիմել են ոստիկանութհյուն եւ ոստիկանության ծառայողները չեն գրանցել դեպը, ճանապարհել են քաղաքացուն, իսկ այսօր նրա հավաստմամբ՝ նման բան չկա. ոստիկանությունում ցանկացած հաղորդում եւ հայտարարություն գրանցվում է։

Օսիպյանը նշեց, որ եռամսյակային տվյալներով հանցագործության դեպքերի թիվը նվազել է, իսկ բացահայտման ցուցանիշն աճել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անդրադառնալով Հայաստանի ճանապարհներին երթեւեկության ծանրաբեռնվածությանը, Օսիպյանը հերթական անգամ հիշեցրեց, որ գնալով ավելանում է Հայաստան ներկրվող մեքենաների թիվը.

Ոստիկանապետի խոսքով՝ 2019թ. առաջին եռամսյակում 2018թ. համեմատ 9000–ից ավելի մեքենա  է ներկրվել Հայաստան։

«Ամեն օր ավտոմեքենաներ են բերում,  բայց փողոցների ու խաչմերությների վիճակը նույնն է մնում Այո, ճանապարհային ոստիկանությում կան թերություններ. ես ինքս էլ եմ թերանում, յուրաքանչյուր աշխատող մարդ թերանում է, չաշխատող մարդը չի թերանում, որովհետեւ չի աշխատում»,–ասաց նա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով