Սպասումները այլևս փոխվել են։
Նույնիսկ իշխանության թունդ կողմնակիցների մոտ այլևս չկա այն ռոմանտիկ և էյֆորիկ սպասումները,ինչը կար ասենք անցյալ տարի։Նրանք համակերպվել են,որ պետք է ահռելի մեծ ներուժ և մեծ ժամանակ դրական հորիզոններ տեսնելու համար։
Կենսաթոշակները 25,000 դրամ դարձնելով իրենք էլ հասկանում են,որ այդ նույն թոշակառուն իրենց այլևս չի հավատում,ծայրահեղ աղքատ մարդը ապրելու խնդիր ունի ինչ 25,000 դրա համար էր հեղափոխություն արվում։
Ժամանակը շատ դաժան բան է և ի սկզբանե այն ա…շխատեց իշխանության դեմ։
Յուրաքանչյուր մարդ ով գնաց փողոց փակելու գնաց դրական սպասումներով։Մարդիկ հրապարակներից տուն չէին գնում հավատալով արագ ռեֆորմներին,արագ սոցիալական խնդիրների լուծմանը և հավատալով Փաշինյանի խոստումներին։Կյանքը ցույց տվեց,որ խոստումներ տալը մի բան է,այդ նույն խոստումները կյանքի կոչելի մեկ այլ բան։
Ռեֆորմների բացակայությունը բերեց վարկանիշային անկման և դա արդեն ակնհայտ է։
Սպասումները գնալով վատանում են և այս ֆոնի ներքո պարզ է,որ Փաշինյանի կառավարությանը երկար ժամանակ չի մնացել։
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ՝Վահան Բաբայան