Սպասումները գնալով վատանում են և այս ֆոնի ներքո պարզ է,որ Փաշինյանի կառավարությանը երկար ժամանակ չի մնացել․Վահան Բաբայան

Սպասումները այլևս փոխվել են։

Նույնիսկ իշխանության թունդ կողմնակիցների մոտ այլևս չկա այն ռոմանտիկ և էյֆորիկ սպասումները,ինչը կար ասենք անցյալ տարի։Նրանք համակերպվել են,որ պետք է ահռելի մեծ ներուժ և մեծ ժամանակ դրական հորիզոններ տեսնելու համար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կենսաթոշակները 25,000 դրամ դարձնելով իրենք էլ հասկանում են,որ այդ նույն թոշակառուն իրենց այլևս չի հավատում,ծայրահեղ աղքատ մարդը ապրելու խնդիր ունի ինչ 25,000 դրա համար էր հեղափոխություն արվում։
Ժամանակը շատ դաժան բան է և ի սկզբանե այն աշխատեց իշխանության դեմ։

Յուրաքանչյուր մարդ ով գնաց փողոց փակելու գնաց դրական սպասումներով։Մարդիկ հրապարակներից տուն չէին գնում հավատալով արագ ռեֆորմներին,արագ սոցիալական խնդիրների լուծմանը և հավատալով Փաշինյանի խոստումներին։Կյանքը ցույց տվեց,որ խոստումներ տալը մի բան է,այդ նույն խոստումները կյանքի կոչելի մեկ այլ բան։
Ռեֆորմների բացակայությունը բերեց վարկանիշային անկման և դա արդեն ակնհայտ է։

Սպասումները գնալով վատանում են և այս ֆոնի ներքո պարզ է,որ Փաշինյանի կառավարությանը երկար ժամանակ չի մնացել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ՝Վահան Բաբայան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով