Monthly Archives: Մարտի 2019

Գյումրիում 11-ամյա երեխա է ինքնասպան եղել

Գյումրիում 11-ամյա տղա է ինքնասպան եղել: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: «Այս պահին դեպքի վայրում աշխատում է քննիչը, կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,-նշեց նա: Ավելի ուշ Քննչական կոմիտեն լրացուցիչ տեղեկություններ կհաղորդի:

Օպերային թատրոնը նոր տնօրեն ունի. Նազենի Ղարիբյանն այցելել է թատրոն

ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը քիչ առաջ այցելել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն՝ հանդիպելով թատրոնի աշխատակիցների հետ: Վերջիններս Ղարիբյանից պարզաբանումներ էին պահանջում թատրոնի տնօրենի պաշտոնից Կոնստանտին Օրբելյանին ազատելու մասին որոշման առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, աշխատակիցները կրկին հայտարարել են, որ չեն ցանկանում ուրիշ տնօրենի տեսնել թատրոնում: Նրանք ընդգծել են,… Կարդալ ավելին »

Նիկոլը Ալիևին մեծ նվեր մատուցեց՝ նրա հետ բանակցություններ վերսկսելով.Մենուա Հարությունյան

Ապրիլյան պատերազմից հետո, երբ Ալիև կրտսերը, թքած ունենալով միջազգային հանրության կարծիքի վրա, ավագ եղբոր՝ Էրդողանի պատվերով փաստացի պատերազմ սկսեց կայծակնային հարվածով Արցախը գրավելու համար, Սերժ Սարգսյանը կասեցրեց բանակցությունները ագրեսոր սուլթանի հետ՝ միջազգայի հանրությունից պահանջելով տալ հստակ գնահատական, որ մեր ժամանակավոր հարևանը ագրեսոր է, միջազգային հստակ գարանտյաներ տալ, որ այլևս Ալիևը պատերազմ չի սկսելու, և միայն… Կարդալ ավելին »

«Իսլամական պետության» շահերը փոխադրվում են Հայաստան

Ռուսաստանի ՆԳՆ-ի Ծայրահեղականության դեմ պայքարի պետական վարչության պետ Օլեգ Իլյինիխի կարծիքով, Իրաքում և Սիրիայում պարտությունից հետո «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գործունեությունը կարող է ակտիվանալ ԱՊՀ երկրներում, մասնավորապես՝ Հայաստանում։ Այդ մասին ՆԳՆ ներկայացուցիչը հայտարարել է Մոսկվայում անցկացվող «Միջազգային համագործակցության գերակա խնդիրները՝ ծայրահեղականությանն ու ահաբեկչությանը հակազդելու գործում» կոնֆերանսում։ «Սիրիայում և Իրաքում Խալիֆաթի ռազմավարական պարտությունը հանգեցնում է «Իսլամական… Կարդալ ավելին »

Ինչու՞ հանդիպմանը ներկա չէր Բակո Սահակյանը.Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը   Փաշինյան-Ալիև հանդիպման մասին գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում Հարց Փաշինյանին. իսկ ինչու՞ հանդիպմանը ներկա չէր Բակո Սահակյանը Այսօր Վիեննայում Փաշինյանը հանդիպեց Ալիևին: 2018-ի մայիսի 9-ին՝Ստեփանակերտում, Փաշինյանը միտինգային հպարտ տրամադրությամբ հայտարարեց, թե իր առաջնային խնդիրներից է համարում Արցախի իշխանությունների վերադարձը բանակցային սեղանին: Դրան հաջորդեցին Մնացականյան-Մամեդյարով 5 հանդիպումներ և Փաշինյան-Ալիև ոչ պաշտոնական 3 հանդիպում:… Կարդալ ավելին »

Գեներալ Տավարածյանի որդին չի մասնակցել Մեղրիի զորամասում եղած միջադեպին. ԶՈւ ԳՇ պետ.iravunk.com

Մեղրիում տեղակայված ՀՀ ԶՈւ զորամասերից մեկում գրանցված միջադեպը, թեև խորքային արմատներ ունի, սակայն ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները նման դեպքերի բացառման համար, այսօր այս մասին ասել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը. «Ի՞նչ է տեղի ունեցել Մեղրիում. հրամանատարի օրինական պահանջները հիմնական մասով կատարելու վերաբերյալ զինծառայողները փորձել են ըմբոստանալ, քանի որ մեկ-երկու զինծառայող «գողական» բարքերով… Կարդալ ավելին »

Հայաստանի հավաքականը ընդհանուր թիմային հաշվարկով գրավեց 3-րդ պատվավոր հորիզոնականը, որն աննախադեպ է շաշկու Հայաստանի ողջ պատմության ընթացքում

Շաշկու Հայաստանի հավաքականը աշխարհի գավաթի խաղարկության 1-ին փուլում հանդես եկավ վստահ ելույթներով Մարտի 23-27-ը Թբիլիսիում տեղի ունեցավ ռուսական շաշկու(64 վանդկանոց) աշխարհի գավաթի խաղարկության 1-ին փուլը, կայծակնային և արագ շաշկու ժամանակակարգերով: Մրցաշարին Հայաստանը ներկայացել էր 9 մասնակիցներով: Այս մրցաշարում բացի անհատական հաշվարկից առանձին հաշվարկ էր կատարվում նաև պատանիների, կանանց, վետերանների և մասնակից երկրների միջև: Հայաստանի ներկայացուցիչներից… Կարդալ ավելին »

Դիլիջանում բնակիչները բեռնատարներով փակել են գլխավոր ճանապարհը

Մարտի 29-ին լարված ու պայթունավտանգ իրավիճակ է ստեղծվել Տավուշի մարզում։ Առավոտյան ժամը 9։00-ից Դիլիջան քաղաքի 300-ից ավելի բնակիչներ ի նշան բողոքի՝ բեռնատարներով փակել են գլխավոր ճանապարհը։ Երթևեկությունը կաթվածահար է եղել, խցանումն էլ հասում է մի քանի կիլոմետրի, տեղեկացնում է shamshyan.com-ը: Ճանապարհը փակած բնակիչերը պատմել են, որ Դիլիջանի բնակիչ Դավիթ Հակոբյանը անհիմն մեղադրվում է ծանր հանցագործության մեջ,… Կարդալ ավելին »

Մեկնարկել է Փաշինյան-Ալիև առանձնազրույցը

Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առանձնազրույցը։ Այդ մասին նշվում ՀՀ կառավարության Facebook-յան էջում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և երկու երկրների արտգործնախարարների մասնակցությամբ հանդիպումն ավարտվեց: Հիշեցնենք, որ մինչև այժմ Փաշինյանը և Ալիևը հանդիպել են Սանկտ Պետերբուրգում, Դուշանբեում և Դավոսում: