109 միլիոնի «պստիկ» նվեր Պստիկյանին՝ Հայկ Մարությանից. «Հրապարակ»

««Հրապարակի» տրամադրության տակ հայտնվել է մի փաստաթուղթ, որը վկայում է, թե Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը 2019-ի մարտի 11-ին ինչպիսի շռայլ ժեստ է արել իր հետ գերջերմ հարաբերություններ ունեցող ոմն էդգար Պստիկյանի հետ առնչվող «Պստո» և «Վիտազ» կոնսորցիումին՝ ՍՊԸ-ի հետ կնքելով Երևանի քաղաքապետարանին 109 միլիոն դրամ գեորգինայի, զինածաղկի և պետունյայի ծաղկասածիլներ մատակարարելու պայմանագիր։

3 չափաբաժիններով մրցույթին մասնակցել է ևս 2 ընկերություն՝ «Արտեմիս» և «Սիրանույշ», սակայն բոլոր ենթամրցույթներում «Պստո»-ն ավելի ցածր գին է առաջարկել ու հաղթող ճանաչվել։

Թվում է՝ հաղթել է արդարությունը, քաղաքապետարանը մեկից ավելի մասնակցով մրցույթ է անցկացրել, հաղթել է ավելի ցածր գին առաջարկած ընկերությունը։ Բայց սա՝ միայն առաջին հայացքից, քանի որ սույն ընկերության միակ հիմնադիր Էդգար Պստիկյանը (պետռեգիստրի թղթերում այսօր Պստիկյանի մասնակցությունը դադարեցված է) մտերիմ է քաղաքապետի հետ․ նրա ֆեյսբուքյան էջում տեղադրված է մի պայծառ լուսանկար, որտեղ ինքն է, Հայկ Մարությանը և դերասան Հրանտ Թոխատյանը, որից երևում է, որ մրցույթի պատվիրատուն ու շահողն առնվազն մտերիմ բարեկամներ են։

Երջանիկ պատահականությամբ, Հայկ Մարությանի՝ քաղաքապետ դառնալուց հետո Երևանի քաղաքապետարանի գրեթե բոլոր տենդերները շահում են Հայկի ընկերներն ու մերձավորները»:

«ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանն է հեղափոխությունից առաջ և հետո».Նարեկ Մալյան

17.05.2020

Դեղերդ խմիր, տուպիցա.Աննա Հովները՝Փաշինյանին

19.05.2020

Նոր կոռուպցիոն սխեմա՞. հայտնի եռյակը դիմակի բիզնես է սկսո՞ւմ Հայաստանում

17.05.2020

«Եթե տղամարդ լինեիր, կարող ա պահանջեի ներողություն խնդրել գռեհիկ բառապաշարիդ համար, բայց ավաղ».Անժելա Էլիբեկովան`Ստոյպա Սաֆարյանին

17.05.2020

«Նիկոլ Փաշինյան ա’յ` անանուն հոդվածագիր բավական է,սթափվեք». Գարիկ Ուրումյան

18.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով