Վանեցյանից էլ են բիզնես խլում. Նրան «առաջարկ» է արել Փաշինյանը․«Իրատես»

«Հավանաբար, տնտեսական հեղափոխության տրամաբանությունից բխում է նաեւ բիզնեսները սեփական նախընտրությամբ բաժանելու գործելաոճը։ Մեր տեղեկություններով` ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը բենզինի բիզնեսում մասնաբաժին ունի, եւ ահա Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նրան առաջարկել է դուրս գալ այդ ոլորտից, որպեսզի նոր խաղացողներ հայտնվեն այնտեղ։

Իրազեկ աղբյուրի փախանցմամբ` Վանեցյանի բիզնեսին «խփում» են Խաչատուր Սուքիասյանն ու Գագիկ Ջհանգիրյանը։ Կհամաձայնի՞ Նիկոլ Փաշինյանի առաջարկին ԱԱԾ ղեկավարը, դեռ պարզ չէ, բայց, ինչպես երեւում է, իշխանությունը ցանկանում է «պարգեւատրել» ոչ մի պաշտոն չստացած իր «հավատարիմ» աջակիցներին»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով