Ստեփանավանում դպրոցականների էքսկուրսիան ավարտվել է ողբերգությամբ. 15–ամյա տղան մոտ 150-200 մետրից ընկել է անդունդը

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 16։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքում, Լոռի Բերդում 150-200 մետր բարձրությունից երեխա է գլորվել անդունդը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փրկարարները հայտնաբերել են ընկած քաղաքացուն, ով, պարզվել է, մահացել է։ Նա Ստեփանավան քաղաքի բնակիչ, թիվ 6 դպրոցի 10-րդ դասարանում սովորող 15-ամյա Ալեքսանդր Պեպանյանն էր։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա իր դպրոցական ընկերների ու դասվարի հետ այցելել է Լոռի Բերդ տարածքում գտնվող «Աշոտ Երկաթ» անունը ստացած հնաբերդի տարածք, որտեղ էլ ցանկացել է լուսանկարվել, սակայն սայթաքել ու վայր է ընկել մոտ 150-200 մետր դեպի անդունդը։ –0–

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով