«Պարոն վարչապետ, դուք, որ ոչ ծառայել եք, ոչ էլ ունեք բարձրագույն կրթություն».Ռոբերտ Հայրապետյան

Պարոն Փաշինյան, չեք կարծում, որ պատերազմ-խաղաղություն եզրագծին գտնվող պետությունում բանակի հանդեպ նման անլուրջ վեարաբերմունքն անթույլատրելի է․

Օրեր առաջ Մեղրու զորամասերից մեկի զինվորները լքել են զորամասը, ի պաշտանություն ծառայակցի՝ վանկարկելով դմփ-դմփ հուուու․․․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նույն զորամասում զինվորներն հրաժարվում են հետևել զինվորական կանոնագրքին և սափրվել, պատճառաբանելով, որ վարչապետը նույնպես թրաշով է։
Սեփական ՓիԱռ-ի համար դասախոսություն եք կարդում պաշտպանության նախարարությունում։

Դուք պարոն վարչապետ, դուք, որ ոչ ծառայել եք, ոչ էլ ունեք բարձրագույն կրթություն․․․Դուք պաշտպանության նախարարությունում դասախոսություն եք կարդում՞
Հիմա պիտի հերթական լալահառաչ լայվը մտնեք, որպեսի «չպլստալու» վերաբերյալ բարձրակոչ հայտարարություններ անեք․․․

Իսկ ժամանակին, երբ զորամասն ինքնակամ լքած 300 խաղաղապահները միացան Ձեր «փողոց փակելու» օպերացիային դուք որևէ խելամիտ քայլ չձեռնարկեցիք, որովհետև հակառակն էր պետք Ձեզ, հերթական անգամ ժողովրդի աչքին թոզ փչելով ինքնափիառվել․․․իսկ դրանից հետո կոչում ու պաշտոն շնորհել այն զինվորականին, ով պատասխանատու էր զորամասը լքածների համար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սթափվեք խմբապետ։

  Իրավաբան`Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով