«Պարոն Ջավադյանին հրավիրում եմ հրապարակային բանավեճի». Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել Կենտրոնական բանկի կողմից մշակված՝ «Առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման վերաբերյալ» հայեցակարգով նախատեսված ինստիտուտների ներդրման հետ կապված քննարկումները կազմակերպելու համար 2019 թվականին մարտի մեկին Նիկոլ Փաշինյանի կողմից ստեղծված աշխատանքային խմբի մասին.

ՀՈՐԴՈՐ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆԻՆ

Այս հայտարարությամբ ԿԲ-ը ըստ էության, հաստատել է իմ ասածը:
Աշխատանքային խմբի ստեղծումից տասնհինգ օր անց <<կոնվեցիայախեղդ>> հայտարարություն հրապարակելով եւ դրանք, Կենտրոնական բանկի շարքային աշխատակիցների մեկնաբանություններով համեմված, տարածելով՝ Կենտրոնական բանկը փորձում էր «անկախ» պատասխան ներկայացնել իմ այսօրվա հրապարակմանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եվս մեկ անգամ վերահաստատում եմ՝ այն ինչ ասել եմ` չենք պնդել, որ չկա առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտ, սակայն դեմ ենք ինստիտուտը արդի իշխանությունների համար մուտացիայի ենթարկելուն:
Մեզ համար նվազագույնը զարմանալի է, որ Կենտրոնական բանկի հետազոտությունները «Google» որոնողական համակարգի առաջին բերած աղբյուրի խորությունը չեն գերազանցում։

Ինչ գրել եմ , ինչպես նա տասնապատիկ շատ դիտարկումներս կներկայացնեմ առաջիկա վերլուծության մեջ:
Ու այս պարագայում չի փրկում նաեւ այսօրվա հայտարարությունը, որովհետեւ միայն կոնվեցիաների անունը վկայակոչելը չի նշանակում, որ հայտարարությունը արժեքավոր եւ հիմնավորված է։ Հատկապես, որ դրանք ոչ ոք չէր վիճարկել:
Կենտրոնական բանկը ավելի լավ է զբաղվի նրանով ինչով մասնագիտացված է՝ փողերի լվացման, ահաբեկչության ֆինասնավորման դեմ պայքարով, ոչ թե «non-conviction based forfeiture»-ի մասին իր աշխատակիցների ընկալումները տարածելով։

Այդ իսկ պատճառով հորդոր Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին՝
Հ.Գ. Նախ կոչ արեք Ձեր աշխատակիցներին՝ հանգիստ նստեն տեղները, ոչ թե մի կողմից մասնագիտական պատասխանների մասին հորջորջեն, մյուս կողմից կոռեկտության, ծառայամտության եւ ամբոխահաճության վերաբերյալ քաղաքական հայտարարություններ տարածեն։ Բան ունեիք ասելու հայտարարության մեջ զետեղեիք: Մեկնաբանությունում կարդացեք` ձեր հայտարարության մասնագիտական մեկնաբանությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ.Գ.2 Պարոն Ջավադյանին հրավիրում եմ հրապարակային բանավեճի` քննարկելու ոչ թե առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտը, կամ փողերի լվացման կամ ահաբեկչության ֆիանսավորման դեմ պայքարի կոնվենցիոն հիմքերը, այլ ՖԴԿ-ի կողմից ներկայացված հայեցակարգը եւ դրույթ առ դրույթ համոզվելու, թե ինչքան թյուր ու թերի է իր կողմից ղեկավարած հանձնաժողովի հաստատած փաստաթուղթը։ Իմ խնդիրը ինստիտուտը չի այլ Ձեր պատրաստած փաստաթուղթը:

#անկախ_ԿԲ_իա_իրոք
#անկախությունս_անկախությանդ_վնաս_չի
#Կեցցե_այն_անկախությունը_որ_Նիկոլը_բերեց
#Անկախ_ՀՔԾ_անկախ_դատարան_անկախ_ԱԱԾ_ամենաանկախ_ԿԲ»:

https://www.tert.am/am/news/2019/03/15/cb/2948838?fbclid=IwAR1MIJsAqwkdwid11bzh5nPZWjVjg8vmHm6LslIUnFaHoqylzJuhIP8kLcQ

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով