Որպես հերոսի մայր դիմում եմ մեր հարգարժան վարչապետին եւ խնդրում` որոշի մի օր, որը կնշվի որպես Արցախը պաշտպանած եւ Արցախը ազատագրած մեր բոլոր հերոսների հիշատակման օր

2016 թվականի հունվարին`թշնամու դավադիր գնադկից զոհված, Գավառում ծնված հերոս Արամայիս Ոսկանյանի մայրը` Անուշ Հակոբյանը , Fnews.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ նախաձեռնությանը, ըստ օրի առաջրկվում է ապրիլի վերջին շաբաթ օրը նշել, որպես քաղաքացու օր նկատեց.

Image result for Անուշիկ Հակոբյան Արամայիս  Ոսկանյան

-Ես դեմ չեմ, որ նշվի նաեւ քաղաքացու օրը, բայց խնդրում եմ անդրադառնալ նաեւ իմ` հերոսի մոր խնդրանք-առաջարկին: Ես միշտ անդրադարձել եմ ապրիլյան պատերազմի հերոներին եւ խոնարհվում եմ նրանց առաջ, բայց մշտապես բարձրաձայնել եմ, խնդրել եմ, որպեսզի չառանձնացվեն միայն ապրիլյան քառօրյա պատերազմի հռրոսները: Մեր բոլոր երեխաները զոհվել են Արցախում. զոհվել են հակառակորդի գնդակից, զոհվել են հայրենիքի պետական սահմանները պաշտպանելուց, զոհվել են մարտական առաջադրանք կատարելիս: Իմ որդին՝ հերոս Արամայիս Ոսկանյանը, դիրք է պահել Մարտունի 3-ում` թշնամուց ընդամենը հիսուն մետր հեռավորության վրա, իմ որդին 2016 թվականի առաջին զոհն է եղել, զոհվել է հոևնվարի 9-ին: Ես վստահ եմ, եթե իմ որդին մի չորս ամիս էլ ապրեր` հաստատ ապրիլին էր զոհվելու: Ուրեմն եկեք տարանջատում չդնենք մեր հերոս որդիների միջեւ. բոլորը մեր հերոսներն են, բոլորը մեր որդիներն են: Այո, ապրիլի 1-3-ը ունեցել ենք իսկապես թեժ մարտեր, որի արդյունքում զոհվեցին 100-ից ավելի հերոս-տղաներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ու այսօր, ես` որպես հերոսի մայրը, ում որդին 2016թվականի առաջին զոհն էր` դիմում եմ վարչապետին եւ խնդրում, որպեսզի մեր հարգարժան վարչապետը մի այնպիսի օր գտնի, որպեսզի այդ նույն օրը նշվի Արցախը պաշտպանած եւ Արցախը ազատագրած մեր բոլոր հերոսների հիշատակման օրը. այն բոլոր զինվորների, ովքեր իրենց 19 տարեկան հասակում, կյանքը զոհեցին հանուն Արցախի:

Anushik Hakobyan-ի լուսանկարը:

Հիշեցնենք, որ 2016թ. հունվարի 9-ին` ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Արամայիս Յուրիկի Ոսկանյանը: Որից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Արամայիս Ոսկանյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով