Ո՞ւմ հույսին է մնացել «տնտեսական հեղափոխությունը»․Անդրանիկ Թևանյան

Загрузка...


Ո՞ւմ հույսին է մնացել «տնտեսական հեղափոխությունը»
——————

Եթե խտացրած ձևով ներկայացնենք «վերևից» հնչած «մեսիջները», ապա կստացվի, որ «տնտեսական հեղափոխությունը» մնացել է հետևյալ սուբյեկտների հույսին՝

1. ՀԴՄ պահանջողների,

2.ոչխար պահողների,

3. 12.000 դրամ վճար մուծելուց ազատվող (ի դեպ, իրականում դեռ չեն ազատվել) անհատ տաքսիստների,

4. հեռավոր գյուղերում տարեկան մինչև 24 միլիոն դրամից պակաս շրջանառություն ունեցող ընտանեկան բիզնեսի ներկայացուցիչների, որոնց այդ դեպքում ազատելու են հարկերից։

Այս 4 սուբյեկտներն, ի դեպ, «նիսյա» են։ Այլ կերպ ասած՝ դեռ ՀԴՄ պահանջողների ստախանովյան շարժում չկա, ոչխար պահելու էնտուզիազմը չի ավելացել, տաքսիստները ինչքան կային, այնքան էլ մնացել են ու արդեն քննադատում են իրենց երբեմնի կուռքին, 24 միլիոն տարեկան շրջանառության պոտենցիալ ունեցողներն էլ սպասում են լրիվ այլ բաների։

Մի՞թե ՀԴՄ պահանջելով, ոչխար պահելով, տաքսի քշելով ու գյուղերում «պերաշկի» թխելով հնարավոր է տնտեսության մեջ հեղափոխական դրական արդյունքներ ակնկալել։ Հատկապես որ տնտեսության հերն անիծող քայլերի ես ուզում գնալ՝ բոլշևիկյան ոճի մեղավորության կանխավարկածի կիրառմամբ։

Անդրանիկ Թևանյանի  ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...