Շուրջ 11 ամիս է անցել, ինչ դուք մերժեցիք «Սերժին», լավ բա ի՞նչ է փոխվել ձեր կյանքում

Շուրջ 11 ամիս է անցել, ինչ դուք մերժեցիք «Սերժին», լավ բա ի՞նչ է փոխվել ձեր կյանքում:

Մշակույթի ներկայացուցիչներով հանդերձ բողոքում էիք, բայց արդյունքում մշակութային օջախներ են լուծարվում, փակվում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երգիչ-երգչուհիներով հանդերձ բողոքում էիք, բայց այսօր ձեր երգելու համար հարկ են սահմանում:

Աշխատավարձից և աշխատատեղ չլինելուց էիք բողոքում, բայց արդյունքում աշխատավարձը չբարձրացավ, այլ մի բան էլ աշխատատեղերը փակվեցին բացվելու փոխարեն:

Նպաստից և թոշակից էիք բողոքում, բայց դա ևս չբարձրացրեցին, դեռ մի օր էլ գալու է, որ ձեզ զրկեն այդ գումարից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արագաչափերից և կարմիր գծերից էիք բողոքում, գոռում-գոչում էիք, որ Սաշիկինն ա, բայց արդյունքում նրանք ոչ միայն մնացին, այլ մի բան էլ շատացան: Սրան էլ գումարենք, որ Նիկոլի պատգամավորը ԱԺ-ից հայտարարեց, որ Սաշիկը կապ երբեք չի ունեցել դրանց հետ:

Բիզնեսից էիք բողոքում, բայց արդյունքում սրճարաններ են փակվում, մանր և միջին բիզնեսը տեռորի է ենթարկվում:

Թալան-թալան էիք գոռում, բայց արդյունքում 1 տարի շարունակ մենք չտեսանք մեկ բացահայտված թալանի դեպք, և մի բան էլ մենք տեսնում ենք թե ինչ մեգամաշտաբների հասնող ինքնապարգևատրումներ են տեղի ունենում:

Բողոքում էիք բանակի մարտունակ չլինելուց, բայց այսօր բանակն են արժեզրկում:

Բողոքում էիք, որ նա Արցախի շրջաններն է հանձնել կամ պատրաստվում հանձնել, բայց այդ թեզը հենց այսօր է ավելի արդիական, իսկ այն ժամանակ դրանք ձեր ֆանտաստիկ մտքերն են ուղղակի եղել:

Բողոքում էիք ամեն ինչից, բայց այդ ամեն ինչը հենց այսօր է իրականություն դառնում:

Բողոքում էիք կոռուպցիայից, բայց կրկին ոչ մի բացահայտված դեպք, ոչ մի դատական վճիռ, և այս ամենին էլ գումարենք, որ կոռուպցիան հենց այսօր է տեղի ունենում:

Բողոքում էիք խցանումներից, բայց չկա մեկ օր, երբ խցանումը չգերազանցի 6-8 բալանոց սանդղակը:

Բողոքում էիք ԼԳԲՏ համայնքից, բայց այսօր նրարք ՈՍ շենքում, ոստիկանության աշխատակից են ծեծում քիչ չէ, մի բան էլ մնում են անպատիժ:

Եվ այսպես շարունակ ես կարող եմ թվել ու թվել, բայց… ո՞րն է Ձեր պայքարը իրականում, մի՞թե ոչ շահը:

Վիրավորում, պիտակավորում էիք բոլորին, ով ձեր կարծիքին չէր, իսկ հիմա՞: Հիմա, դուք հայտնվել եք մի իրավիճակում, որտեղ գործում է բումերանգի էֆեկտը:

Հիմա էլ եք դուք բողոքում, բայց պետք չէ բողոքել, որովհետև յուրաքանչյուրդ, և՛ ճանապարհ է փակել, և՛ «սիգնալա» տվել, և՛ «կաստրուլկեքով» տանեցիների հարսանիքի վիդեոն էր հիշել, և՛ Հրագի երգի տակ աԲրում էր, և՛ գոռում էր «քայլ արա մերժիր Սերժին», և՛ ընտրություններին իր քվեն է տվել Նիկոլենց:

Հուսախաբ եք եղե՞լ: Այդպես լինելու է միշտ, քանի դեռ դուք ձեր մեջ չեք դաստիարակել պետականամետ մտածելակե ունենալու սկզբունքը:

Եվ եվս մեկ բան՝ մարդկանց մեջ մարդ մնացեք, ոչ թե ոչխարների մեջ՝ ոչխար:

Տիգրան Վարդանյանի գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով