«Շիրխանյանն իրեն հանել է վաճառքի»․Գարեգին Պետրոսյան

Շիրխանյանն իրեն հանել է վաճառքի

«Քաղաքականությունն անբարոյականություն է» արտահայտությունը որոշ մարդկանց դեպքում հնչում է հենց բառի բուն իմաստով: Նշված մարդկանցից է Վահան Շիրխանյանը, ով հանրությանը հայտնի է որպես քաղաքական անբարոյական: Հիշյալ անձնավորությունն այս անգամ իր ծառայությունները մատուցեց մտքի զեղումներով ու կեղտոտ ստերով համեմված բաց նամակի միջոցով՝ իր անբարոյական մտքերը մատուցելու համար ընտրելով 1in.am կայքը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Շիրխանյանն իր բաց նամակում մեղադրանքներ է հնչեցնում երկրորդ նախագահի հասցեին, որոնց իսկության վկան հանդիսանում է կամ ինքը կամ էլ Վազգեն Սարգսյանը, ով բնականաբար չի կարող ոչ հաստատել, ոչ էլ հերքել հնչեցված փաստերը: Ինչևէ, նամակը ընթերցելիս պարզ է դառնում գրված տողերի իրական պատճառը, որը տարիներ առաջվանից մնացած «աբիժնիկությունն» է: Երկրորդ նախագահը Շիրխանյանին պատժել էր 1999-ի հոկտեմբերի 27-ին, Վազգեն Սարգսյանի դիակը դեռ չսառած, իր թիմակիցների հետ պաշտոններ բաժանելու համար: Այդ ժամանակվանից սկսած նամակագիր «հերոսը» աչքի է ընկել Քոչարյան և Արամ Սարգսյան հակադրությունը խորացնելու փորձերով, քանի որ այդ ժամանակ էլ նա պլանավորել էր արդեն Արամի միջոցով հասնել պաշտոնի բարձրացման, սակայն այդ դեպքում էլ երկար չձգեց և կրկին դավաճանեց իր ղեկավարին:

Շիրխանյանը 2000 թվականին, Արամ Սարգսյանի վարչապետի պաշտոնից հեռացման հրամանագրի թանաքը դեռ չչորացած, ԱԺ–ում հայտարարեց, որ ճիշտ է համարում Քոչարյանի որոշումը: Նողկալի է, երբ պատկառելի տարիքի հասած տղամարդը իրեն պահում է դասական անբարոյականի պես և պատրաստ է մի փոքր ուշադրության կամ գումարի համար իրեն հանել վաճառքի։

Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով